Մխիթար Հայրապետյանն այցելել է հայկական անօդաչուներ արտադրող «Դավարո» ընկերություն

Լուրեր

21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է ԲՏԱՆ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» (Մերգելյան ինստիտուտ), «Հատուկ կապ», «Գեոկոսմոս» ՓԲԸ-ներ և «Դավարո» ՍՊԸ, ծանոթացել ընկերությունների կառուցվածքին ու գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Մխիթար Հայրապետյանը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ում շրջայց է կատարել ընկերության տարածքում, ծանոթացել արտադրողական հնարավորություններին, գործարանի ներկա վիճակին և ընթացող վերանորոգման աշխատանքներին:

«Հատուկ կապ» ընկերությունում նախարարին ներկայացվել է ընկերության գործունեությունը և ձեռքբերումները, ինչպես նաև խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

Նախարարը ճանաչողական այց է ունեցել նաև «Գեոկոսմոս» ՓԲԸ, ծանոթացել ընթացիկ և առաջիկա ծրագրերին, տիեզերական գործունեության ոլորտում ընկերության համագործակցության շրջանակին։

Շրջայցի ավարտին Մխիթար Հայրապետյանը այցելել է հայկական անօդաչուներ արտադրող «Դավարո» ընկերություն:

Հանդիպումների ընթացքում նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր խնդրին պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, հիմնավոր լուծումներ տալ դրանց՝ բարձրացնել մատուցվող ծառայությունների որակի նշաձողը։