Ֆլորիդայի նահանգապետը դուրս է եկել ԱՄՆ նախագահական մրցապայքարից և աջակցություն հայտնել Թրամփին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, որին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համարում էր իր գլխավոր մրցակիցը Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին։ Նա աջակցություն է հայտնել Դոնալդ Թրամփին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դեսանտիսը որոշումը պարզաբանել է այն հանգամանքով, որ իր գործողությունները թույլ չեն հասնել «ցանկալի արդյունքի»։

«Ես չեմ կարող խնդրել մարդկանց, որոնք մեզ աջակցում են, նվիրաբերել իրենց ժամանակն ու իրենց ռեսուրսները, եթե մենք չունենք հաղթանակի հստակ ուղի: Այսօր ես հայտարարում եմ իմ նախընտրական քարոզարշավը դադարեցնելու մասին»,- ասել է նա X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում, որը վերնագրված է Ուինսթոն Չերչիլի մեջբերմամբ՝ «Հաջողությունը վերջնական չէ, անհաջողությունը ճակատագրական չէ, գլխավորը՝ շարունակելու քաջությունն է»։

«Պարզ է, որ Հանրապետական կուսակցության փրայմերիզի մասնակիցների մեծամասնությունը ցանկանում է Թրամփին տալ ևս մեկ հնարավորություն։ Թեպետ ես նրա հետ տարաձայնություններ ունեմ, Թրամփը գերազանցում է գործող նախագահ Ջո Բայդենին։ Ես ստորագրել եմ Հանրապետական թեկնածուին սատարելու խոստում և կպահեմ այդ խոստումը։ Ես աջակցում եմ Թրամփին, քանի որ մենք չենք կարող վերադառնալ նախկին հանրապետական ​​գվարդիայի կամ վերակազմակերպված ջերմացված կորպորատիզմի ձևին, որը ներկայացնում է Նիկի Հեյլին»,- ասել է Դեսանտիսը։

Bloomberg գործակալության տվյալներով՝ 45-ամյա Դեսանտիսի նախընտրական արշավի որոշ դոնորներ ցանկանում են, որ նա պահպանի քաղաքական կապիտալը և կրկին առաջադրվի նախագահի պաշտոնում 2028 թվականին, երբ Թրամփը քվեաթերթիկում այլևս չի լինի։

Հանրապետական կուսակցության փրայմերիզին այժմ մասնակցում է երկու թեկնածու՝ Դոնալդ Թրամփն ու ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին։

Այովայում հունվարի 15-ին տեղի ունեցած հանրապետականների ​​նախնական ընտրություններում Թրամփը ստացել է 20 ձայն, Դեսանտիսը՝ 8, Հեյլին՝ 7։

Էմմա Չոբանյան