Ալեքսեյ Նավալնիին աջակցության բողոքի ցույցեր են տեղի ունեցել տասնյակ երկրներում

Լուրեր

15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կիրակի օրը աշխարհի շուրջ քառասուն երկրում ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն բանտարկված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի և այլ քաղբանտարկյալների, գրում է VOA-ն։

Հունվարի 21-ին լրացավ Նավալնիի ձերբակալության երրորդ տարին։ Ընդդիմադիր գործչի համախոհները հանրահավաքներն ու պիկետներ անցկացրել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Կանադայում, Արգենտինայում, Ավստրալիայում և այլ երկրներում։

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շուրջ 50 ակտիվիստ է հավաքվել Հին քաղաքի հրապարակում։ Նրանց թվում եղել են նաև բելառուսներ և ուկրաինացիներ։ Կազմակերպիչներն ու բանախոսները կարդացել են քաղբանտարկյալների նամակները և դիմել են հավաքվածներին։ Հնչել են «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», «Ազատություն Ալեքսեյ Նավալնիին», «Ռուսաստանն՝ առանց Պուտինի» և «Ռուսաստանն ազատ կլինի» կարգախոսները։

Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի մոտ։ Ակցիայի մասնակիցները եղել են պացիֆիստական ​​պաստառներով ու Ռուսաստանում իշխանափոխության հասնելու կոչերով։ Հավաքվածները պահանջել են ազատ արձակել Նավալնիին և մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաև համերաշխություն են հայտնեն բոլոր նրանց, ովքեր իրենց պես խաղաղության կողմնակից են և դեմ են բռնապետությանը, հայտնում է RusNews-ը։

Երևանում ևս ակցիա է կազմակերպվել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ։ Ցույցի մասնակիցները Պուտինին Հաագայի դատարանի միջոցով պատասխանատվության ենթարկելու կոչեր են հնչեցրել։

Հիշեցնենք՝  թունավորման հետևանքների երկարատև բուժումից հետո 2021 թվականի հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից վերադարձավ Ռուսաստան։ Ընդդիմադիր գործչին բերման ենթարկեցին հենց Մոսկվայի օդանավակայանից։ Այդ ժամանակվանից Նավալնին բանտում է։ Նա մեղավոր է ճանաչվել երեք մեղադրանքներով և դատապարտվել երկարաժամկետ ազատազրկման։ Նրա հիմնադրած քաղաքական կառույցները Ռուսաստանի իշխանությունների կողմից ճանաչվել են «ծայրահեղական կազմակերպություններ», իսկ Նավալնիի հարյուրավոր համախոհներ կամ ենթարկվել են քրեական հետապնդման, կամ ստիպված են եղել լքել Ռուսաստանը:

Ընդդիմադիր գործչին առնչվող ևս մի քանի քրեական գործ քննության փուլում է։ Նավալնիին սպառնում է ցմահ ազատազրկում։