ՆԱՏՕ-ն սկսում է Սառը պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժությունները

Լուրեր

21.11.2026 | 10:15
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսատլանտյան դաշինքն այսօր սկսում է Steadfast Defender 2024 զորավարժությունները, որոնց կներգրավվի շուրջ 90 հազար ծառայող, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Վարժանքներին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները և դաշինքին միանալու հայտ ներկայացրած Շվեդիան։ Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մայիսի վերջ, կընդգրկեն Եվրոպայի տարածքը Նորվեգիայից մինչև Ռումինիա։

Ըստ dpa գործակալության, Steadfast Defender վարժանքների սցենարը Ռուսաստանի հարձակումն է դաշնակիցների տարածքի վրա, որի դեպքում գործի է դրվում ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածը:
Վերջին տասնամյակների ամենամեծ զորավարժությունը համարվում էր Trident Juncture-ը, որին 2018 թվականին մասնակցել էր ավելի քան 50 հազար զինվորական։ Steadfast Defender 2024-ի հետ համադրելի վերջին զորավարժությունը ՆԱՏՕ-ն անցկացրել է 1988 թվականին, որին մասնակցել է ավելի քան 125 հազար զինվորական։
Steadfast Defender 2024-ին ներգրավված կլինի ավելի քան 50 նավ, նաև՝ ավիակիրներ, ավելի քան 80 կործանիչ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք, առնվազն 1100 մարտական մեքենա, այդ թվում՝ 133 տանկ: