Սիլվա Կապուտիկյանի 105-ամյակին արվեստագետները ծաղիկներ են խոնարհել բանաստեղծի շիրիմին

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

Մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակին Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրիմի մոտ, տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն:

Հիշատակի արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, մշակույթի գործիչներ, արվեստասերներ։

«Տարիներ շարունակ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները դպրոցական ծրագրի մաս են կազմում և ծանոթ են դպրոցականներին: Կարևոր է պահպանել և սերունդներին առավել հասանելի դարձնել նրա թողած գրական ժառանգությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարն ու հավելել՝ առիթ է ունեցել անձամբ շփվելու Կապուտիկյանի հետ:

«1990-ականներին, երբ դպրոցական էի, ամռանը Սիլվա Կապուտիկյանը հանգստանում էր Ծաղկաձորի գրողների տանը և սիրում էր երկար քայլել: Ինձ հետաքրքրում էր, թե ինչու էր նա այդքան մտահոգ և ինչի մասին էին նրա մտքերը: Հետո, երբ կարդում էի նրա բանաստեղծությունները, հասկանում էի, թե ինչ էր այդ ժամանակ նա խորհում»,-հիշել է Անդրեասյանը:

Պանթեոնի միջոցառումից հետո Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել բանաստեղծին նվիրված հուշ-ցերեկույթ: Ներկաներն անդրադարձել են գրողի կյանքին, ստեղծագործություններին, գրական-հասարակական գործունեությանը:

Բանաստեղծի հոբելյանի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ վերահրատարակվել է Սիլվա Կապուտիկյանի «Էջեր փակ գզրոցներից» գիրքը։