Ռուսական աղբյուրները փորձում են ներկայացնել, թե Հայաստանը զղջում է ՌԴ-ից հեռանալու համար․ ISW-ի զեկույցը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտն (ISW) իր զեկույցում անդրադառնում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրանում ՌԴ-ի դերին։

Մասնավորապես, նշվում է, որ ռուսական աղբյուրները փորձում են ներկայացնել, որ Հայաստանը զղջում է Ռուսաստանից հեռանալու իր «սխալների» համար, միաժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի գլխավորած խաղաղության բանակցությունները համարելով ավելի «խոստումնալից», քան Արևմուտքի ջանքերը:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին հայտարարել է, որ արևմտյան խորհուրդները խոչընդոտում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և պնդել, որ Ռուսաստանի գլխավորած բանակցությունները «խոստումնալից» են»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն հունվարի 17-ին հայտնել էր, որ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ բանակցային ձևաչափի վերածնունդը։

«Ռուսական ռազմական բլոգերները պնդում են, թե հանդիպումը ցույց է տալիս, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարստ է «խոնարհվել» Մոսկվայի առաջ, թեպետ բլոգերներից մեկն էլ զգուշացրել է, որ Ռուսաստանի ղեկավարած բանակցությունների նկատմամբ Հայաստանի նոր հետաքրքրությունը կարող է «դիվանագիտական ​​ծուղակ» լինել»,- գրում է ISW-ն։

Էմմա Չոբանյան