Թուրքիան սկսել է կրճատել երկակի նշանակության ապրանքների մատակարարումները Ռուսաստան. Forbes

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

2023 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին Թուրքիան սկսել է կրճատել Ռուսաստան երկակի նշանակության ապրանքների մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել ռազմական կարիքների համար։ Forbes-ը նման եզրակացության է եկել Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալները ուսումնասիրելուց հետո։

Աղբյուրը նշում է, որ անցյալ տարվա վերջին մատակարարումների նվազումը տեղի է ունեցել ԱՄՆ դիրքորոշման ֆոնին, որը պահանջում է պատժամիջոցների պահպանում առևտրային և ֆինանսական գործարքներում։

Forbes-ի վերլուծության համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերին երկակի նշանակության ապրանքների արժեքը նվազել է մինչև 8,4 միլիոն դոլար՝ 2022 թվականի օգոստոսից ի վեր ամենացածր մակարդակը։ Ըստ հրապարակման՝ անկումը չի կարող բացատրվել սեզոնայնությամբ, քանի որ 2021-2022 թվականներին Ռուսաստան ապրանքների այս խմբի արտահանման անկում չի գրանցվել։

«Էլեկտրական սխեմաների անջատման կամ պաշտպանության, ինչպես նաև էլեկտրական սխեմաներին միացնելու համար» կատեգորիայի ապրանքների արտահանումը Ռուսաստան սկսել է նվազել անցյալ տարվա սեպտեմբերից։ Այս կատեգորիան, ըստ Forbes-ի, կազմում է ցուցակից ապրանքների մատակարարումների ընդհանուր արժեքի 39%-ը։

Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի միջազգային բիզնեսի և մաքսային հարցերի ամբիոնի ավագ դասախոս Օլեգ Իվանովը նշել է, որ Ռուսաստանը կարող է վերակողմնորոշվել դեպի Չինաստանից մատակարարումներ: Փորձագետի կողմից վկայակոչված Comtrade-ի տվյալների համաձայն՝ այս ապրանքախմբի Չինաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 2023 թվականի հուլիսին, իսկ սեպտեմբերից աճել է Հոնկոնգից մատակարարումները։