Ուֆայում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել կենտրոնական հրապարակ՝ հաջակցություն ազատազրկված ակտիվիստի․ բերման ենթարկվածներ կան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում հունվարի 19-ի առավոտյան մի քանի հարյուր մարդ է հավաքվել Սալավաթ Յուլաևի կենտրոնական հրապարակում։ SotaVision-ը նրանց թիվը գնահատում է 1,5 հազար։ Բողոքի ակցիա անցկացնելու կոչեր սոցցանցերում արել են վերջերս 4 տարվա ազատազրկման դատապարտված ակտիվիստ Ֆաիլ Ալսինովի կողմնակիցները։ Նրա դատավճիռը կայացնելու օրը Բայմակ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։

Ուֆայում հավաքված մարդիկ շրջելմ են հրապարակով, շուրջպար բռնել, երգել, իսկ ոստիկաններին ասել են, որ պարզապես քայլում են։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ իրավապահները բերման են ենթարկել մի քանի մարդու, այդ թվում՝ մի աղջկա՝ Ալսինովի ելույթից հատված պարունակող պաստառ պահելու համար:

Ոստիկանությունը, սակայն, «Մի անգամ Բաշկիրիայում» Telegram-ալիքի թղթակցին ասել է, որ պաշտոնական ձերբակալություններ չեն եղել, պարզապես ոստիկանությունը մի քանի հոգու «ուղեկցել է» հրապարակից։

Բաշկորտոստանի ՆԳՆ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր չհամաձայնեցված ակցիային մասնակցելու դեպքում պատասխանատվության մասին։