ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող ԱՄԷ ընկերության դեմ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Hennesea Holdings նավագնացային ընկերությունը և դրա կողմից շահագործվող 17 տանկեր ներառել է պատժամիջոցների ցուցակում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պատճառը ռուսական նավթ տեղափոխելն է առանց մեկ բարելի դիմաց 60 դոլար գնի շեմը պահպանելու։ Նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC)  հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանափակումների ցանկում են հայտնվել Aristo, Hai II, HS Arge, HS Buraq, HS Esberg, HS Everett, HS Glory, HS Legend, HS Star, La Pride, Mona, Nellis, Osperous, Peria, Sara II, Sensus,Uze նավերը։  Բոլորը կրում են Լիբերիայի դրոշը և կապված են Hennesea Holdings օպերատորի հետ:

Նշվում է, որ գնի շեմի ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ առաջ Hennesea ընկերությունը, որը հիմնադրվել է 2022 թվականի վերջին, ձեռք է բերել հին լցանավեր, որոնք այժմ տեղափոխում են ռուսական նավթ և նավթամթերք։ Hennesea ընկերությանը պատկանող լցանավերը բազմիցս ուղևորվել են ռուսական նավահանգիստներ։

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Hennesea-ն HS Atlantica լցանավի վերջնական շահառուն է, որը 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ներառվել է պատժամիջոցների ցանկում՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով ռուսական նավթ տեղափոխելու համար։

Նշենք, որ 2022 թվականի վերջին ԵՄ-ն և G7 երկրները, ինչպես նաև Ավստրալիան պայմանավորվել էին ռուսական նավթի գնի շեմի շուրջ և արգելել իրենց ընկերություններին այդ հումքը տեղափոխել ու տրանսպորտային ծառայություններ մատուցել դրա հետ կապված, եթե նավթը սահմանված գնից բարձր է վաճառվում։ 2023 թվականի դեկտեմբերի 5-ից այն կազմում է 60 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց։