ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց չկա, Մոսկվայի ու Երևանի ռազմավարական շահերը համընկնում են․ Սերգեյ Կոպիրկին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ-ից ռուսական զորքերի դուրսբերման հարց օրակարգում չկա։

«Ինձ նման ազդանշանների մասին հայտնի չէ։ Ես առաջնորդվում եմ հայկական կողմից հնչած պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման հարց դրված չէ։ Ռուսական կողմից էլ նման ազդանշաններ չեն եղել»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Երևանից ազդանշաններ եղել են Գյումրիում ռուսական ռազմաբազայի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման մասին։

Նա նաև հայտարարել է, թե ՌԴ-ի և Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են և երկու երկրների հարաբերությունները շարունակում են ունենալ դաշնակցային բնույթ։

«Ես ելնում եմ նրանից, ոչ միայն ես, բնական է, որ դա նաև ՌԴ ղեկավարության դիրքորոշումն է, որ մեր հարաբերությունները ունեն, շարունակում են ունենալ դաշնակցային բնույթ։ Գիտեք, որ մեզ պատմականորեն շատ բան է կապում։ Ավելորդ է նշել, թե ինչն է կապում մեր ժողովուրդներին բազմադարյա պատմության ընթացքում»,- ասել է Կոպիրկինը։

Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ այսօր երկրներն ունեն փոխհարաբերությունների շատ լայն գործնական օրակարգ, որը վերաբերում է պետությունների և մարդկանց կյանքի առանցքային ասպեկտներին։

«Համոզված եմ, որ հիմնական պարամետրերով մեր ռազմավարական շահերը ևս համընկնում են, որն ապացուցել է պատմությունը, ավելին՝ նաև ժամանակակից պատմությունը։ Դրա համար կարծում եմ՝ ճիշտ է, որ ռուսական կողմը հստակ նշում է, որ մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոշ թյուրիմացություններին, արտաքին խաղացողների փորձերին՝ ճեղքեր ստեղծել մեր հարաբերություններում, պահպանում են և պետք է պահպանեն դաշնակցային, ռազմավարական բնույթը»,- հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպանը։

Էմմա Չոբանյան