Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել «Արարատ» թենիսի ակումբի վերաբերյալ

Լուրեր

15.01.2026 | 16:16
Ձեր ներկայությամբ են ինձ հեռացրել, փակել դահլիճի դռները. Դավիթ Հարությունյանի բացարկը՝ ԲԴԽ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 16:07
Ձերբակալվել են ՊԵԿ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք. նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու համար
15.01.2026 | 15:56
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ «Կիևն է արգելակում խաղաղ կարգավորումը»
15.01.2026 | 15:47
ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, նույնն ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 15:39
ՌԴ նախագահի հետ քննարկել եմ երկաթուղու վերանորոգումը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 15:30
Եվրոպական մի շարք երկրներ լրացուցիչ զորքեր են ուղարկում Գրենլանդիա՝ ԱՄՆ-ի կողմից բռնակցման սպառնալիքների սրման ֆոնին
15.01.2026 | 15:24
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
15.01.2026 | 15:22
Նեդրումները մեծ են լինելու․ Փաշինյանը՝ TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 15:13
Հուսով ենք տեսնել «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը, ինչպես ցանկանում է Ադրբեջանը. Ֆիդանը TRIPP-ի փաստաթղթի մասին 2 ժամ զրուցել է Բայրամովի հետ
15.01.2026 | 15:05
Վաղ թե ուշ, Հայաստանի հավաքականը պետք է «կրակի»․ Խորեն Բայրամյանը ցավոտ է ընդունում հավաքականի գրանցած արդյունքները
15.01.2026 | 15:00
Իրանում 2 հայ է զոհվել // Հեղուկ գազի թանկացման պատճառը՝ ըստ Պապոյանի․ ԼՈՒՐԵՐ
15.01.2026 | 14:50
Սոցիալական բնակարանային ֆոնդի զարգացումն ու արդիականացումը նախարարության առաջնահերթություններից է․ Արսեն Թորոսյան
15.01.2026 | 14:46
Բաքվում գտնվելու մասին ոչինչ չի պատմել, մենք էլ չենք հարցրել. Վագիֆ Խաչատրյանի դուստր
15.01.2026 | 14:35
Կյանքից հեռացել է Հայաստանի 20-րդ դարի լավագույն վոլեյբոլիստ Նորայր Շահբազյանը
15.01.2026 | 14:32
Մխիթարություն և հոգու ուրախություն էր Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձը․ Կաթողիկոս
Բոլորը

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն համակ ուշադրությամբ հետևում է Երևան քաղաքի եզակի պատմական սպորտային համալիներից մեկի՝ Օղակաձև զբոսայգում գտնվող «Արարատ» թենիսային ակումբի շուրջ ընթացող իրադարձություններին․ ասված է կոմիտեի հայտարարության մեջ։

«Քանի որ մեր նախաձեռնության անդամները արդեն անդրադարձել են հարցի մի շարք ասպեկտներին, սույն հայտարարությունը հատկապես անդրադառնում է Երևանի քաղաքային իշխանությունների արատավոր գործելաոճին և հանրության հետ հաղորդակցվելու սկզբունքներին։

Այսպես՝

– Ս․թ․ հունվարի 8-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Օղակաձև այգու կառուցապատման համար քաղաքապետարանին դիմել է «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությունը։ Այդ նույն նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՀՈԱԿ-ը նախապատրաստում է կառավարության որոշման նախագիծ, այդ թվում՝ ընկերությանը առանց մրցույթի տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունք տալու մասին։

Factor.amպարզեց, որ «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությունը պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Էվոկաբանկի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։
– Ազատություն ռադիկայանը բացահայտեց, որ քաղաքապետարանի և ընկերության հայտարարությունների միջև կան հակասություններ․ քաղաքապետարանն ասում է, որ ընկերությունն է դիմել նրանց, իսկ «Գրին ռոք մենեջմենթից» վստահեցնում են, որ ոչ թե իրենք են դիմել քաղաքապետարան, այլ քաղաքային իշխանություններն են դիմել իրենց։

– Ազատության հրապարակումներից պարզ դարձավ, որ Գևորկյանները առավել հայտնի են Ռուսաստանի պետական նավթագազային ոլորտի հետ իրենց կապերով: Նրանց է պատկանում, ի թիվս այլոց, «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ընկերությունը, որը զբաղվում է նավթագազատարների և արդյունաբերական օբյեկտների շինարարությամբ:

– Ընկերության հիմնադիրը Վազգեն Գևորկյանի հայրը և Մարետա Գևորկյանի սկեսրայրն է՝ Սիմոն (Սենիկ) Գևորկյանը, որը դեռ խորհրդային ժամանակներում ղեկավարել է Գազային արդյունաբերության նախարարության շինարարական միավորումը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն իր ընկերությամբ մասնակից է Ռուսաստանի պետական ամենախոշոր նավթագազային և էներգետիկ նախագծերին, օրինակ՝ այնպիսի առանցքային էներգատարների շինարարությանը, ինչպիսին են Բալթյան նավթամուղը, Յամալ-Եվրոպա, «Երկնագույն հոսք», «Հարավային միջանցք» գազատարները, որոնք ռուսական գազը հասցնում են Եվրոպա, Թուրքիա և Ադրբեջան: Ընկերությունը մասնակցում է նաև Թուրքիայում «Ակկույու» առաջին ատոմակայանի շինարարությանը՝ մոտ հազար աշխատողներով: 2012 թ․ Forbes-ը հոդված է հրապարակել՝ «Պետպատվերի արքաները» վերնագրով, որում ի թիվս Ռոտենբերգի, Դերիպասկայի, Աղալարովի նշվում է նաև Վազգեն Գևորկյանի անունը՝ որպես «Տրանսնեֆտ» ընկերության պետպատվերն իրականացնող:

– Ս․ թ․ հունվարի 17-ին Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը հաստատեց զբոսայգու տարածքի վերակառուցման ծրագրի և «Էվոկաբանկի» նվիրատվության կապը, ինչպես նաև նախագծի բիզնես էությունը։ Ավելին, խոսնակը տեղեկացրեց, որ Օղակաձև զբոսայգում գտնվող և ապամոնտաժման ենթակա սրճարանների համար փոխհատուցումը տրվելու է հարկատուների գրպանից։

– Ս․թ․ հունվարի 15-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Օղակաձև զբոսայգու նախագծին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց․ «Նման ծրագրերը միմիայն ողջունելի են, և վստահաբար թենիսի կորտերի խնդիրը մենք կլուծենք: Իսկ բոլոր նրանց, ովքեր ճանճերի նման հավաքվել էին թենիսի թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ՝ չի ստացվելու»։

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն՝
– նման գործելավոճի մեջ տեսնում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր,
քաղաքապետի հռետորաբանությունը համարում է անպարկեշտ և նույնիսկ լկտի,
– քաղաքային իշխանություններից պահանջում է հետևել թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներին, ինչպես նաև բարեվաքության կանոններին։
Ելնելով վերոգրյալից նախաձեռնությունը պահանջում է՝
– Դադարեցնել ներկայացված նախագծի ուղղությամբ աշխատանքները,
– Տեխնիկական առաջադրանքի մշակման մակարդակում ապահովել հանրային ու մասնագիտական լայն մասնակցություն, ապահովելով պահպանության ենթակա տարրերն՝ անկախ դրանց պահպանության կարգավիճակից (օգտագործման ավանդական ձեւեր, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում դեռեւս չներառված տարրեր եւ այլն),
-Իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատում,
– Բաց եւ մրցակցային տրամաբանության, մեծամասամբ անկախ ճարտարապետների բաղկացած ժյուրիի միջոցով ընտրել լավագույն գաղափարները,
– Հետագա փուլերում եւս ապահովել հանրային ու մասնագիտական մասնակցություն եւ վերահսկողություն։

Հավատացած ենք, որ միայն նման բազմակողմանի ու բազմաքայլ լուծումներով է հնարավոր ապահովել քաղաքային մակարդակով հատկապես հանրային տարածքների զարգացումը։

Նախաձեռնությունը շարունակելու է հետևողականորեն պայքարել Երևան քաղաքի ժառանգության պահպանության համար և աշխատել ի շահ մեր քաղաքի և հասարակության