Ո՞վ է մեղավոր բանակում 86 մահվան մեջ՝ 1 տարում․ ինչպես կասեցնել ոչ մարտական մահերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

Փոխվում են պաշտպանության նախարարներ, իշխանություններ, սակայն ՀՀ Զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով սպանությունները չեն դադարում։ Հակառակը, իրավապաշտպաններն ահազանգում են խաղաղ պայմաններում մահացության դեպքերի աճի մասին։ Ըստ նրանց՝ 2023 թվականին մահացել է 75 զինծառայող։

2024-ը նույնպես սկսվեց զինծառայողների մահերով։ Մարտական դիրքում հայտնաբերվեցին պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի և Միքայել Դանիելյանի դիերը: Երկու դեպքով էլ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Երրորդ դեպքը ժամկետային զինծառայողի մահն է, ըստ պաշտոնական վարկածի՝ ձնահոսքի հետևանքով։

Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղում հրդեհի հետևանքով մահացավ 15 զինծառայող։ Ինչպես այն ժամանակ, հիմա նույնպես՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հրահանգել է հրամանատարական կազմին միջոցառումներ ձեռնարկել՝ դեպքերը բացառելու նպատակով։

Արդյո՞ք հանձնարարականները գործի կվերածվեն, ինչո՞ւ են շարունակվում ՀՀ Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահերը և ո՞վ է պատասխանատու։ Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։