Փաստաբանին վիրավորելու քրեաիրավական կանխարգելումը արդյունավետ գործիք կարող է հանդիսանալ. Արա Զոհրաբյան

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի հարթակներում փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ թույլ տալու դեպքերի վերաբերյալ: Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ ասված է.

«Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի հարթակներում հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ։ Փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հանրության բացասական ընկալումներով։ Բազմաթիվ են փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող, նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանությունները։ ՀՀ փաստաբանների պալատը նախկինում անդրադարձել էր որոշ քրեական գործերի առնչությամբ փաստաբանության ինստիտուտի թիրախավորման խնդրին՝ կոչ անելով հարգել փաստաբանի մասնագիտական աշխատանքը և չնույնացնել փաստաբանին իր վստահորդի հետ:

Նշված խնդրին անդրադարձել էր նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդգծելով հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի ու ընկալումների արմատավորման կարևորությունը: Չնայած այս կոչերին և հորդորներին, շարունակվում է հնչեցվել փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ: Այս միտումը վտանգավոր է և խոչընդոտ է հանդիսանում փաստաբանության ամրապնդման գործընթացում: Հարկ է նկատել, որ վիրավորանքի հրապարակային դրսևորումներն ունեն աճի միտում, ինչը պայմանավորված է նշված դեպքերի կանխարգելման և իրավական հետապնդման արդյունավետ միջոցների բացակայությամբ: Գործող օրենսդրությամբ քրեորեն արգելված արարք է հանդիսանում միայն փաստաբանին սպառնալը, մինչդեռ փաստաբանին հրապարակային հարթակներում վիրավորելը (հայհոյելը) իր վտանգավորությամբ չի զիջում նախորդ արարքին, քանի որ նույն կերպ խախտում է որևէ անձի կողմից փաստաբանական գործունեությանը չմիջամտելու երաշխիքը («Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված):

Միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում փաստաբանի արժանապատվությունը, մասնագիտական անկախությունը և անկաշկանդ գործելու ազատությունը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, փաստաբանին վիրավորելու վարքագծի քրեաիրավական կանխարգելումն ու հետապնդումը կարող է հանդիսանալ առավել արդյունավետ գործիք:

Նկատի ունենալով վերոգրյալը, մասնավորապես՝ փաստաբանի նկատմամբ վիրավորանքի հրապարակային դրսևորումների աճը, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը կներկայացվի՝ «Փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու արարքի քրեականացման նպատակով» Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկություն ներկայացնելու հարցը: Հաշվի առնելով գործադիր իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունը, ակնկալում ենք գործող իշխանության հրապարակային դիրքորոշումը՝ փաստաբաններին վիրավորելու խնդրի վերաբերյալ»: