Բաքվում պատահարի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 9-ի․ նրանց թվում Վրաստանի քաղաքացի կա

Լուրեր

21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Բոլորը

Բաքվի Բինագադի շրջանում գործող կահույքի արտադրամասում նախօրեին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։

«Պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակների տակից դուրս է բերվել 7 մարդու դի։ Ներկայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ավելի վաղ հայտնել է Ադրբեջանի ԱԻՆ-ը։

Թարմացված նոր տեղեկություններով՝ ևս երկու մարդու դի է հայտնաբերվել փլատակների տակից։

Միջադեպի հետևանքով վիրավորվել է 24 մարդ։ Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը հայտնել է, որ 16 մարդ բժշկական հաստատություններում բուժում է ստանում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 7 զոհերի թվում կա նաև Վրաստանի քաղաքացի՝ 35-ամյա Սարաջ Յուսուբովը Բոլնիսի շրջանի Նախիդուրի գյուղից։

Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է Բաքվի կահույքի արտադրամասում պայթյունի հետևանքով իր երկրի քաղաքացու մահը։

«Վրաստանի քաղաքացու մահը հաստատվել է։ Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է մահացածի ընտանիքի անդամների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան