Խոշոր հրդեհ Բաքվի կահույքի արտադրամասում․ մարդկային կորուստներ կան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
Բոլորը

Բաքվի Բինագադի շրջանում գործող կահույքի արտադրամասում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նախնական տեղեկություններով՝ արտադրամասում ուժեղ պայթյուն է որոտացել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, անվտանդության միջոցառումներ են ձեռնարկվում տարածքը պաշտպանելու համար։ Տեղում աշխատում են նաև Պետական ​​հրշեջ ծառայության և ԱԻՆ հատուկ ռիսկերի փրկարար ծառայության ուժերը։

Համացանցում կադրեր են տարածվում, թե ինչպես են աշխատակիցները տարհանվում։ Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը (TƏBİB) հայտնում է, որ շտապօգնության 15 խումբ է ուղարկվել դեպքի վայր։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ առնվազն երկու մարդ է զոհվել։ Հաղորդվում է մեծ թվով՝ 24 վիրավորի մասին։

Համացանցում հրդեհի կադրեր են տարածվում։

Էմմա Չոբանյան