Տրանսպորտի նախարարն արագ է արձագանքել․ մեկնում է Լարս

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վերին Լարսի անցակետում հայ վարորդները կրկին խնդիրների առաջ են կանգնել։

Մեքենաների կուտակումը երեկվանից հասնում է 6-7 կիլոմետրի և այս պահին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՏԿՏՏ փոխնախարար Արմեն Փամբուկչյանը։

Հարցին՝ այս անգամ խցանումների պատճառը որն է, փոխնախարարը պատասխանեց․ «Եթե նախորդ անգամ խնդիրը կապված էր տեխնիկական աշխատանքների հետ, հիմա այս խցանման պատճառը պարզելու համար է, որ նախարարը մեկնում է Լարս։ Նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում նաև տեղի հյուպատոսարանի հետ։ Ռուսական կողմը, թեև, թողունակությունը բարձրացրել է, բայց  հիմա էլ վրացական կողմում է  հերթ գոյացել»։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ևս Լարսում հայ վարորդները մեծ խնդիրների առաջ էին կանգնել։ Նախարարությունից ստացանք պարզաբանում, որ այդ կուտակումները կապված են և՛ տուրիստական սեզոնի, և՛ Լարսում ներդրված մեքենաների հերթագրումն իրականացնող տեխնիկայի աշխատանքների հետ։

Նշենք, որ այս անգամ խցանմանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն արաձագանքեց առավել արագ, ինչի բացակայությունից հասարակությունը դժգոհ էր նախորդ խցանման ժամանակ։

Աղավնի Սուքիասյան