3 մլրդ 500 մլն դրամ վարկ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ին՝ Արարատում մետաղաձուլարան կառուցելու համար

Լուրեր

09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
Բոլորը

Կառավարությունը կֆինանսավորի «Ջի Թի Բի Սթիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը․ հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Նախագծում նշվում է, որ ֆինանսավորումը տրամադրվում է Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով։

Ըստ այդմ՝ «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը կտրամադրի 3,500,000,000 դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 տարի` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով։

Հիշեցնենք, որ ընկերությունը գործարանի կառուցումը սկսել էր Երասխում, սակայն հակառակորդի դիրքերը մետաղաձուլարանից ընդամենը 400 մետր հեռավորության վրա էին, և տեխնիկայի շարժ նկատելուն պես գործարանն ու աշխատակիցները հայտնվում էին ադրբեջանական ԶՈւ-ի թիրախում։ Ադրբեջանական կողմի կրակահերթերի հետևանքով վիրավորվել էր գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի: Դրանից հետո Բաքուն շինաշխատանքներն անհապաղ դադարեցնելու կոչ էր արել հայկական կողմին։ Պաշտոնական Երևանը պատասխանել էր՝ շինաշխատանքները դադարեցնելու որևէ հիմք չկա՝ միևնույն ժամանակ պահանջելով Ադրբեջանից դադարեցնել անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

Արփի Հակոբյան