Oppenheimer-ը գերազանցեց Barbie-ին․ հայտնի են «Ոսկե Գլոբուս»-ի հաղթողները

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Քրիստոֆեր Նոլանի «Oppenheimer» ֆիլմը, ինչպես ակնկալվում էր, դարձել է 81-րդ «Ոսկե գլոբուսի» աստղը՝ ստանալով հինգ մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում, գրում է Euronews-ը։

Իսկ ահա Յորղոս Լանտիմոսի «Poor things» կատակերգությունը հաղթել է «Barbie»-ին «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում։

«Barbie»-ն և «Oppenheimer»-ն անցյալ տարվա գլխավոր կիոհիթերն էին, «Barbenheimer» կինոդիմակայությունը նույնիսկ համացանցային ֆենոմեն դարձավ։ Սակայն այս անգամ «Oppenheimer»-ը գերազանցեց «Barbie»-ին։

«Oppenheimer»-ը, որը պատմում է հայտնի ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օփենհայմերի կյանքի մասին, «Ոսկե գլոբուս» է ստացել «Լավագույն ֆիլմ» (դրամա), «Լավագույն ռեժիսոր» (Քրիստոֆեր Նոլան), «Լավագույն դրամատիկ դերասան» (Կիլիան Մերֆի), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Ռոբերտ Դաունի կրտսեր) և «Լավագույն երաժշտություն» (Լյուդվիգ Գորանսոն) անվանակարգերում։

Կատակերգություն ժանրում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Էմմա Սթոունը՝ «Poor things» ֆիլմում դերակատարման համար։

«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում էլ հաղթող է ճանաչվել Լիլիան Գլեդսթոունը՝ Մարտին Սկորսեզեի «Ծաղկի լուսնի մարդասպանները» ֆիլմի համար։ Նա ԱՄՆ բնիկ ժողովուրդների առաջին ներկայացուցիչն է, որն արժանանում է նման մրցանակի։

«Barbie» ֆիլմը, որը հավաքել է ավելի քան 1,4 միլիարդ դոլար համաշխարհային կինովարձույթում և առաջադրվել ամենաշատ՝ ութ անվանակարգում, հաղթել է միայն 2-ում՝ Բիլի Այլիշի «What Was I Made For» երգի ու «Կինոմատոգրաֆիկ և դրամարկղային ձեռքբերումների» համար։

 

Էմմա Չոբանյան