Ստեղծվում է գնահատման նոր գործիքակազմ․ ՀՀ կրթության տեսչական մարմինն ամփոփել է 2023-ի աշխատանքները

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

ՀՀ կրթության տեսչական մարմինը Երևանի պետական համալսարանի դահլիճում ամփոփել է 2023 թվականին կատարած աշխատանքները՝ շահագրգիռ կողմերի և գործընկերների մասնակցությամբ։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը Տեսչական մարմնի կառավարման խորհրդին՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ, ներկայացրել է 2024 թվականին սպասվող անելիքները։

Նա իր խոսքում շեշտել է, որ մինչ այժմ ստուգումների գործընթացի ժամանակ Տեսչական մարմնի ուշադրությունը կենտրոնացել է տվյալ ուսումնական հաստատության գործունեության՝ գործող օրենսդրությանը համապատասխանելուն: Ըստ Վաղարշակ Մարտիկյանի՝ այսուհետ վերահսկողությունը կդառնա առավել բովանդակային, որպեսզի Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց ստուգումներն առավել արդյունավետ և առարկայական լինեն։ Այժմ ստեղծվում է գնահատման նոր գործիքակազմ, որը պետք է անմիջական ազդեցություն ունենա կրթության որակի բարելավման վրա։

Նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է Կրթության տեսչական մարմնի կողմից նախաձեռնված բարեփոխումները: Դիմելով Տեսչական մյուս մարմինների գործընկերներին՝ նախարարը կարևորել է, որ ուսումնական հաստատություններում ստուգումներ իրականացնելիս ոչ միայն արձանագրվեն առկա խնդիրները, այլև ստուգումների վերլուծությունները քաղաքականություն մշակելու հիմք դառնան։

Միջոցառման ավարտին Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը շնորհակալագիր է հանձնել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանին՝ երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար։