Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ամանորյա ուղերձ է հղել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տարի մենք Ազգային ժողովի բակում ամանորյա տոնածառ էինք տեղադրել, ուր երեխաները պետք է գրեին իրենց ցանկությունները: Oրվա վերջում բակում տեղադրված տոնածառի վրա կար շուրջ 100 նամակ-երազանք՝ ուղղված Ձմեռ պապիկին: Մեկը տիկնիկ էր ցանկանում, մեկը՝ առողջություն մայրիկին, մյուսը՝ ինքնագնաց մեքենա, հատուկ մատնանշել էր՝ «պուլտով», բայց այդ հարյուր նամակներից 93-ը բավականին անսպասելիորեն ուրիշ՝ նույնանման երազանք ու ցանկություն էին պարունակում. Դավիթը, Արմենը, Անին, Արփին, Հայկը, Ռուբենը եւ մնացած երեխաներն այս կամ այլ ձեւակերպմամբ գրել էին մեկ բան, որ նրանց բոլորի երազանքը մեկն է՝ խաղաղություն։

Անկեղծ ասած՝ ես այլ բովանդակությամբ ամանորյա ուղերձ էի պատրաստել, բայց այն, ինչ ես կարդացի, լիովին փոխեց թե’ այս ուղերձի տրամաբանությունը, թե’ բովանդակությունը։

Մեր երեխաները մեր կյանքի ամենամաքուր եւ ազնիվ դատավորներն են, եւ Ազգային ժողովի համար, մեր թիմի համար սա անսպասելի եւ շատ զգացմունքային մի պահ էր. ինչպե՞ս եւ ինչո՞վ պետք է լցված լինի մեր մանկահասակ՝ 7, 8, 9 տարեկան երեխաների կյանքը, որ իրենք տիկնիկի, խաղալիքի փոխարեն խաղաղություն երազեն…

Այն երեխաները, ովքեր տիկնիկ եւ այլ խաղալիք էին ցանկացել, Ազգային ժողովը, իհարկե, կիրականացնի, իսկ մնացած 93 երեխաների, մեր երեխաների գերակշիռ մասի երազանք-ցանկությունը պետք է կատարենք մենք բոլորս՝ միասին։

Այո’, դա հեշտ չէ, նույնիսկ շատ դժվար է, բայց խաղաղության հնարավորությունը երբեք այսքան մոտ չի եղել:

Մենք կռվել գիտենք, եւ հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին, հայ ժողովրդին, մենք պարտավոր ենք իրականացնել մեր երեխաների երազանքը։

Մենք կարող ենք շատ հարցերում իրար հետ համաձայն չլինել, բայց այս հարցում պետք է միասնական լինենք. մենք պետք է հասնենք խաղաղության եւ նորմալ հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարեւանների հետ։

Այո’, դժվար է, բայց մենք պետք է վերջ դնենք ատելությանը, անհանդուրժողականությանը, պատմության եւ իրականության մեջ ավելի ուժեղի, ավելի լավի փնտրտուքը դադարեցնենք, նաեւ՝ գլուխ գովելու եւ մեկս մյուսից առավել դասվելու արատավոր սովորույթը. սա է իսկական ուժը, սա է իսկական հաղթանակը։

Կառուցենք մի միջավայր, ուր մեր երեխաները կապրեն խաղաղ, երջանիկ եւ անհոգ կյանքով, դա  այն է, ինչ առաջին հերթին մենք պետք է ձգտենք թողնել մեր սերունդներին՝ որպես մեր իրական ժառանգություն։

Ուստի, եկե’ք բաժակ բարձրացնենք հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների եւ, իհարկե, հանուն ազատ, ինքնիշխան, խաղաղ եւ հավերժ Հայաստանի Հանրապետության:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

Աստված մեզ օգնական»։