️Լուսինե Սանոյանը՝ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Սուրեն Ջանոյանը՝ համայնքի ղեկավարի տեղակալ

Լուրեր

15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու համայնքապետարանից տեղեկացնում են, որ Լուսինե Սանոյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկել է 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ, Սուրեն Ջանոյանին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկել է 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ։

«Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տեղի է ունեցել Գյումրի համայնքի արտահերթ նիստը։

Նիստի օրակարգ ընդգրկված էին հետևյալ հարցերը․
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու
Համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու
2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու

Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 5-ի №56-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու

  • Համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու և 2021 թվականի փետրվարի 9-ի N 10-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու
  • Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի N 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
  • Գյումրի համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 282-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու
  • Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի տեսակները և դրույքաչափերը սահմանելու
  • Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցերը։

Ավագանու օրակարգ ընդգրկված 9 հարցերից չհաստատվեցին 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագծերը։

2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց-«Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11 դեմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-2 ձեռնպահ, «Զարթոնք» խմբակցություն-4 ձեռնպահ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ:

2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցին-«Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11 դեմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-2 ձեռնպահ, «Զարթոնք» խմբակցություն-4 ձեռնպահ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ»,- ասված է հաղորդագրության մեջ: