Այդքան թիրախ միաժամանակ դեռևս չէինք տեսել․ Կիևը՝ ՌԴ-ի զանգվածային հարձակման մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գիշերը և ուրբաթ առավոտյան Ուկրաինան ենթարկվել է վերջին շրջանում ամենամեծ օդային հարձակման։ Ուկրաինայի քաղաքների վրա կամիկաձե անօդաչու թռչող սարքի հերթական գրոհից հետո արձակվել է տարբեր տեսակի ավելի քան 100 հրթիռ։ Կան զոհեր, նրանց թիվը գնալով ավելանում է։ Հինգ մարդ մահացել է Դնեպրոպետրովսկի մարզում, չորսը՝ Զապորոժիեում, 3-ական մարդ՝ Կիևում և Օդեսայում, զոհեր են գրանցվել նաև Խարկովում և Լվովում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք դեռ երբեք չէինք տեսել այդքան շատ թիրախներ միաժամանակ»,- ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը՝ մեկնաբանելով հրթիռային հարձակումը, որը սկսվել է առավոտյան և տևել մի քանի ժամ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն օգտագործել է ամեն ինչ՝ բացի «Կալիբրից» (ծովային հրթիռներից), այդ թվում՝ հիպերձայնային «Կինժալ», այլ թևավոր, բալիստիկ և ավիացիոն հրթիռներ։

Գիշերվա ժամը 3-ի սահմաններում օդ են բարձրացվել 18 Tu-95MS ռազմավարական ռմբակոծիչներ, հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։ Առավոտյան ժամը 6-ի սահմաններում դրանք արձակել են առնվազն 90 Kh-101/Kh-555/Kh-55 թևավոր հրթիռ, իսկ Tu-22M3 հեռահար ռմբակոծիչներն արձակել են ութ Kh-22/Kh-32 թևավոր հրթիռներ, ասվում է զեկույցում։ ՄԻԳ-31Կ կործանիչներով արձակվել են հինգ աերոբալիստիկ «Կինժալ»-ներ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հայտարարել է հրթիռների բազմազանության առումով աննախադեպ հարձակման մասին։

«Այսօր Ռուսաստանը խփում էր գրեթե այն ամենով, ինչ ունի իր զինանոցում՝ «Կինժալներ», С-300, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր։ Ռազմավարական ռմբակոծիչներն արձակել են X-101/X-505-ը»,- ասել է նա:

Զելենսկին հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, հարձակման ժամանակ արձակվել է մոտ 110 հրթիռ, սակայն ավելի ուշ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը նշել են ավելի բարձր ցուցանիշ՝ 158 տարբեր տեսակի հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր։