Թուրքիայի և ԱՄՆ արգործնախարարները պայմանավորվել են ձեռնարկել խնդիրների լուծման համար

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների 51-րդ հանդիպման շրջանակում հանդիպումներ է ունեցել ՌԴ և ԱՄՆ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի հետ. փոխանցում է ermenihaber-ը: 

Պոմպեոյի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին տված հարցազրույցում, Չավուշօղլուն ասել է, որ երկրների միջև կարող են լինել տարաձայնություններ , սակայն Թուրքիան խնդիրների լուծելու համար որդեգրել է դիվանագիտական, երկխոսության, փոխադարձ համաձայնության ճանապարհով լուծելու մոտեցումը։

«Սկզբից ևեթ ասացինք, որ որևէ արդյունքի չեն հասնի՝ սպառնալիքի լեզվով և պատժամիջոցների կիրառմամբ։ Այսօր նույնը կրկնեցինք և կարծում ենք, որ դա շատ լավ ընկալվեց: Մայք Պոմպեոյի հետ մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես ենք լուծելու  առկա խնդիրները և ինչ քայլեր ենք միասին ձեռնարկելու։  Այս իմաստով կարող եմ ասել, որ հանդիպումը ծայրաստիճան կառուցողական էր։ Իհարկե, չի կարելի սպասել, որ մեկ հանդիպումով անմիջապես կլուծվեն այս  խնդիրները, բայց խնդիրների լուծման համար նաև  սրան հաջորդող գործընթացում համաձայնության եկանք՝ սերտ համագործակցության, երկխոսության, սերտ աշխատանքի շուրջ։ Երբ յուրաքանչյուրս վերադառնա իր երկիր, կշարունակենք համատեղ քայլեր ձեռնարկել և աշխատել»,- ասել է Չավուշօղլուն: