ՌԴ-ն թաքցրել է Կախովկա ՀԷԿ-ում ամբարտակի փլուզման զոհերի իրական թիվը. AP

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Խերսոնի շրջանի ռուսական օկուպացիոն իշխանությունները միտումնավոր թաքցրել են 2023 թվականի հունիսին Կախովկա հիդրոէլեկտրակայանում ամբարտակի փլուզման հետևանքով տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի իրական թիվը։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը, որի հրապարակումը հիմնված է հարցազրույցների վրա երեք բուժաշխատողների հետ, որոնք գրանցել են մահացածների թիվը, կամավորի հետ, որը թաղել է տեղի բնակիչներին, ինչպես նաև երկու ուկրաինացի տեղեկատուների, ովքեր համագործակցել են ուկրաինական հետախուզության հե։

Ռուսական զորքերի կողմից գրավված տարածքի ամենամեծ բնակավայրերից մեկի՝ Օլեշկի քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները հայտնել են, որ օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչները հրամայել են փողոցների մաքրման համար պատասխանատու տեղական կազմակերպությանը հավաքել ջրհեղեղից զոհվածների դիերը և թաղել նրանց զանգվածային գերեզմաններում։ Ըստ բուժաշխատողների՝ միայն Օլեշկիում մի քանի նման գերեզմաններ են փորվել, որոնցում տասնյակ դիակներ են թաղվել։

Աղետից անմիջապես հետո Օլեշկի օկուպացիոն վարչակազմը փախել է քաղաքից և վերադարձել միայն մի քանի օր անց, երբ ջրի մակարդակը սկսել է իջնել։ Վերադառնալով՝ այս «իշխանությունները» բժիշկներին արգելել են ջրհեղեղից զոհերի համար մահվան վկայականներ տալ, իսկ զոհերի մարմինները, շրջանցելով կանոնակարգը, սկսել են դիահերձման համար տեղափոխել Խերսոնի շրջանի օկուպացված տարածքի այլ բնակավայրեր։

Մահացածներից ոմանք հարազատներ չեն ունեցել, ուստի նրանց հուղարկավորությունը պետք է կատարեին «իշխանությունները»։ Այնուամենայնիվ, այս մարմինները պարզապես «անհետացել են», ասել են գործակալության հետ զրուցած բուժաշխատողները: Ռուսական անվտանգության ուժերը սպառնացել են նաև նրանց, ովքեր փորձել են ինքնուրույն թաղել դիակները, AP-ին ասել է Օլեշկիի կամավորներից մեկը:

Ըստ AP-ի զրուցակիցների՝ միայն Օլեշկիում ջրհեղեղի հետևանքով կարող էր զոհվել 200-ից 300 բնակիչ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կողմից նշանակված Խերսոնի շրջանի օկուպացված մասի «նահանգապետ» Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ ամբողջ տարածաշրջանում աղետի հետևանքով զոհվել է ընդամենը 59 մարդ։