Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վրա 110 հրթիռ է արձակել

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է մի շրջանների վրա իրականացված զանգվածային հարձակման մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ծննդատուն, ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոն, բարձրահարկ շենքեր և սեփական տներ, կոմերցիոն պահեստ, ավտոկայանատեղի. Կիևը, Լվովը, Օդեսան, Դնեպրը, Խարկովը, Զապորոժյեն և այլ քաղաքներ»,- թվարկել է Զելենսկին օդային զանգվածային հարձակման հետևանքով տուժած քաղաքներն ու օբյեկտները։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչն էլ ասել է, որ «Ռուսաստանն այսօր հարվածել է գրեթե այն ամենով, ինչ ունի իր զինանոցում՝ «Կինժալներ», C-300, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր»։

«Ռազմավարական ռմբակոծիչները գործարկել են X-101/X-505։ Մոտավորապես 110 հրթիռ է արձակվել, որոնց մեծ մասը խոցվել է»,- ասել է Զելենսկին։

Նա նաև խոստացել է, որ Կիևն «անպայման պատասխանելու է հարձակումներին, որ Ռուսաստանը պետք է պարտվի, և այդպես էլ լինելու է»։

Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել զանգվածային հարձակումները։

Էմմա Չոբանյան