Մենք փախստական կդառնանք, եթե այսպես շարունակվի․ Գագիկ Ծառուկյան

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Ի՞նչն ամփոփեմ, մեր կյանքը բաց վերք է, մենք կորցրել ենք Արցախը, ունենք 100 հազարից ավելի փախստականներ, մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Այսօրվա կարգավիճակը շատ բարդ է, ցանկացած պահի կարող է կարգավիճակ փոխվել: Այս Ամանորին պետք է Աստծուց խնդրենք, որ մեզանից երես չթեքի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Ըստ նրա՝ մեկ տարվա կտրվածքով հիմնական նպատակները պետք է լինեն, որ կարողանանք թուլացնել լարվածությունը սահմաններին, բացառենք նոր պատերազմը:

«Մեր մյուս նպատակը, որ պետք է լինի՝ Արցախի մեր հայկական հողում հայերն անվտանգ ապրեն, սա պետք է լինի մեր նպատակը: Մենք պետք է կարողանանք Հայաստանում կազմակերպել արցախցիների կյանքը, մինչև այդ հարցը կարգավորվի, կազմակերպել արժանապատիվ կյանք: Սրանք են լինելու մեր առաջնահերթ նպատակները մեկ տարվա կտրվածքով»,- ասաց նա:

Այս նպատակներին, ըստ Ծառուկյանի, հնարավոր կլինի հասնել, եթե լինի համերաշխություն։

«Եթե հաշտության ու համերաշխության համար անհրաժեշտ լինի, որ կուսակցությունները վերանան, ուրեմն պետք է վերանան, որովհետև մենք պետություն ենք կորցնում»,- նշեց Ծառուկյանը՝ շեշտելով․ «Այսպես շարունակվելու դեպքում մենք նույնպես կարող ենք փախստական դառնալ»։

Անդրադառնալով հարցին, թե ով կարող է Հայաստանն այս իրավիճակից հանել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Հայաստանն այս վիճակից հանելու համար չկա մեկ մարդ կամ կուսակցություն, որը կարող է միայնակ այս վիճակից հանել։ Առաջին հերթին անհրաժեշտ է ներքին թշնամանքը վերացնել»։