Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված առկա խնդիրները: «Պետք է հասկանալ՝ որո՞նք են հնարավոր լուծումները, ի՞նչպես ենք տեսնում այդ լուծումների կիրառումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ միջոցներով և գործիքներով»,– նշել է վարչապետը:

Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում սեյսմակայունության հետ կապված խնդիրներ ունեցող դպրոցների մասին: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համաձայն՝ ընտրվել են սեյսմակայունության տեսանկյունից առավել խոցելի 46 դպրոցներ, որոնց վերանորոգման ու վերակառուցման համար նախատեսված է 107 մլն դոլար: Այդ միջոցների մի մասը ներգրավվել է Ասիական զարգացման բանկից, իսկ մյուս մասը հատկացնելու է ՀՀ կառավարությունը: Արդեն իսկ սկսվել են 8 դպրոցների շինաշխատանքները, որոնք ավարտվելու են 2019 թվականին: Պատասխանատուները վստահեցրել են, որ արդյունքում ունենալու ենք սեյամակայուն դպրոցներ՝ նախատեսված 9 և ավելի բալ ուժգնությամբ աղետների համար. ուսումնական հաստատություններն ունենալու են նաև ապաստարաններ: Տեղեկացվել է, որ նշված 46 դպրոցների շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2023 թվականը: 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումը և նշել, որ դպրոցների սեյսմակայունության ապահովման խնդրի լիարժեք լուծման նպատակով անհրաժեշտ է համագործակցության ընդլայնման բանակցություններ վարել միջազգային գործընկերների հետ: 

«Պետք է ծրագրերն իրականացվեն հստակ վերահսկողության ներքո, պետք է մեզ հայտնի շինարարական «ավանդույթների» չկիրառումը հստակ պահպանվի, որովհետև դա շատ կարևոր է արդյունավետությունը բարձրացնելու համար: Անհրաժեշտ է ապահովել, որ մրցույթները լինեն 100 տոկոսով թափանցիկ»,– ընդգծել է վարչապետը: