Բաքուն անհանգստությամբ է հետևում Հնդկաստանի կողմից ՀՀ-ին սպառազինության վաճառքին

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Հնդկաստանը, որպես միջազգային դերակատար, չի կարող Հայաստանին զենքի վաճառքը դիտարկել միայն որպես կոմերցիոն խնդիր։ Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ Բաքուն տեղյակ է Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի մատակարարման համաձայնագրերի ստորագրման մասին. «Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին, լավ հարաբերություններ ենք պահպանում Հնդկաստանի գործընկերների հետ»։

Ըստ Բայրամովի՝ Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է եղել, որ Հայաստանին զենքի վաճառքը երբեք չի կապել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Դիրքորոշումն այն է, որ սա ձեր դեմ ուղղված մոտեցում չէ, սա կոմերցիա է, սա ռազմարդյունաբերության զարգացման նպատակի պահանջ է։ Սա պաշտոնական դիրքորոշումն է։ Սակայն Ադրբեջանի ուղերձն այն է, որ Հնդկաստանը պատասխանատու երկիր է, միջազգային դերակատար, և չի կարող Հայաստանին զենքի մատակարարումը դիտարկել միայն որպես կոմերցիոն խնդիր, և հիմա, երբ խաղաղության հասնելու փխրուն հնարավորություն կա»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ զենքի վաճառքը, իբր, գործընթացին վնաս է հասցնում և է՛լ ավելի «խրախուսում Հայաստանում ռևանշիստներին»։

Էմմա Չոբանյան