Սևանա լճի ջրի հաշվին շահույթ ստացած ՀԷԿ-ի անունը հայտնի է, լիճը փրկելուն միտված ծրագրի պատասխանատուն՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«S.O.S Սևան» նախաձեռնությունն արդեն մի քանի տարի  է՝ ահազանգում է, որ լճի վիճակը վատ է, սակայն, տեսնում ենք, որ գործընթացը դրա լավացմանը չի տանում, իսկ Կառավարությունն էլ ամեն տարի առաջարկում է հավելյալ ջրառ իրականացնել, ինչը Սևանի համար անթույլատրելի է։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ նշելով, որ եթե լիճը փրկելու համար քայլեր չձեռնարկենք, դա անդառնալի հետևանք կունենա։ 

«Պայմաններն այնպիսին են, որ մենք Սևանում ունենք ահավոր վատ իրավիճակ։ Այսպիսի մասշտաբային աղտոտման մենք շատ տարիներ չէինք հանդիպել։ Սա նշանակում է, որ պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկենք Սևանը փրկելու համար, հետևաբար, եթե հավելյալ ջրառ իրականացվի, մենք չենք կարող ազատվել բաց հանքերի հոսքերից և այլ վտանգներից։ Այս պահին Սևանի համար մեկ բան կարող ենք անել՝ բարձրացնել լճի մակարակը, որից հետո կսկսվի լճում ինքնամաքրման գործընթաց»,-ասաց Ինգա Զարաֆյանը։

Վերջինս  նկատեց, որ լճի հետ կատարվող բացասական երևույթները  բերելու են էկոհամակարգի անկման կամ ոչնչացման, և մենք չենք կարողանալու ապահովել Արարատյան դաշտավայրը ջրով։ 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահը նաև խոսեց Սևանա լճի ջրի հաշվին որոշ ՀԷԿ-երի ստացած շահույթների և  խոստացած ծրագրերի անկատարության մասին․ «Մենք շատ կուզենք տեղեկանալ, թե հավելյալ ջրի հաշվին արտադրված էներգիայի  հաշվին ստացած գումարները Սևանը փրկելու ո՞ր ծրագրին են ուղղվել։ Մենք ուզում ենք հասկանալ՝ ո՞վ է այդ փողի պատասխանատուն և ինչ ծրագրեր են իրականացրել։ Պատասխանատու կողմ չկա, փոխարենը հայտնի է, որ ջրի հաշվին շահույթը ստացել է Սևան-Հրազդան ՀԷԿ-ը»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։