Ֆրանսիական Կալեի քաղաքապետարանը տարհանվել է ականապատման մասին հաղորդագրության պատճառով
Քաղաքականություն
27.12.2023 | 16:06Ֆրանսիայի հյուսիսում՝ Լա Մանշի ափին գտնվող Կալե քաղաքի քաղաքապետարանը տարհանվել է սպառնալիքով հաղորդագրություն ստանալուց հետո։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն՝ վկայակոչելով քաղաքային վարչակազմի հայտարարությունը։
Նախօրեին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի առնվազն վեց քաղաքների քաղաքապետարաններ են տարհանվել ականապատման մասին հաղորդումներից հետո։
«Կալեի քաղաքապետարանը (Պա-դե-Կալե դեպարտամենտ) տարհանվել և ժամանակավորապես փակվել է չորեքշաբթի՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան, սպառնալիքով հաղորդագրություն ստանալուց հետո»,- հաղորդում է հեռուստաալիքը։