2023թ․ մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում ավելի է վատթարացել․ իրավապաշտպաններ

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը 2023 թվականին շարունակել է վատթարանալ։ Երկրում խախտվել են հիմնարար ազատությունները, աճել է քաղբանտարկյալների թիվը։ Այս մասին ասվում է Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի հրապարակած զեկույցում։

Դրանում, մասնավորապես, մատնանշվում է հավաքների ազատության շարունակական արգելքը, ընդդիմության բողոքի ցույցերի անցկացմանը համաձայնություն չտալը, խաղաղ ցույցերն ու պիկետները ցրելը։ Օրինակ՝ Բաքվի գործադիր իշխանությունը հավանություն չի տվել մարտի 8-ին մայրաքաղաքի կենտրոնում նախատեսված ֆեմինիստական ​​հանրահավաքի անցկացմանը, հունիսի 20-ին դաժանորեն ճնշվել է Սոյուդլու գյուղում բնակիչների բողոքի ակցիան, որոնք դժգոհում էին ոսկու հանքի կողմից շրջակա միջավայրի աղտոտման դեմ, օգոստոսի 1-ին էլ ցրել է առաքիչների արհմիության բողոքի ակցիան։

Զեկույցում նաև նշվում է միավորումների ազատության սահմանափակումների մասին: Մասնավորապես, ըստ զեկույցի, կուսակցությունների մասին նոր օրենքի ռեակցիոն դրույթների պատճառով նրանցից շատերը ստիպված են եղել դադարեցնել գործունեությունը։ Միաժամանակ, որոշ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացվել են անհիմն պահանջներ փաստաթղթերի ստուգման ժամանակ։

Իսկ ահա Ադրբեջանի «Ժողովրդավարության և բարօրության» կուսակցության առաջնորդ Գուբադ Իբադօղլուն, որի ղեկավարած ուժի գրանցումը մերժվել է, ձերբակալվել է 2023 թվականի հուլիսին՝ շինծու մեղադրանքով։

Տարեվերջին էլ բռնաճնշումներ են սկսվել անկախ լրատվամիջոցների դեմ, շինծու մեղադրանքներով կալանավորվել են շուրջ 10 լրագրողներ։

Զեկույցում նշվում են նաև հավատացյալների և կրոնական ակտիվիստների նկատմամբ ճնշումները, որոնք կալանավորվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:

«Քաղաքացիական հասարակությունը փաստացի ոչնչացվել է, ակտիվիստների և իրավապաշտպանների մեծ մասն արտագաղթել է ձերբակալության վախից, հեռուստատեսությունը, ռադիոն և մամուլը գտնվում են իշխանությունների հսկողության տակ, դատարանները ենթակա են քաղաքական էլիտային, իսկ փաստաբանները, որոնք չեն հաճոյանում ռեժիմին, զրկվում են արտոնագրերից։ Գործադիր իշխանությանը ենթակա խորհրդարանի կողմից նոր օրենքներ են ընդունվում, որոնք չեն արտահայտում ժողովրդի շահերը։ Ադրբեջանի կառավարման մեթոդները գնալով ավելի են հիշեցնում Ռուսաստանում Պուտինի ռեժիմը»,- եզրափակվում է զեկույցում։

Հավելենք, որ Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնը ստեղծվել է 2014 թվականի հոկտեմբերին՝ մի խումբ «խղճի բանտարկյալների» կողմից։ Կենտրոնը ղեկավարում է Էլշան Հասանովը։

Էմմա Չոբանյան