«Ի՞նչ տոնենք, Արցախի լուծարո՞ւմը»․ Հակոբջանյանների ընտանիքն Ամանորի շեմին սննդի և գումարի կարիք ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես ցանկանում եմ խաղաղություն լինի, վերադառնանք Արցախ, մեր տունը…»․ սա արցախցի 11-ամյա Ռիտայի ամանորյա երազանքն է, որի մասին իրար հերթ չտալով՝ խոսում են նաև նրա քույրերն ու եղբայրները։

Ձմեռ պապին ուղղված նամակում 3-ամյա Անկայի և 5-ամյա Լուիզայի ցանկությունները մեծ չեն, բայց ընտանիքն անգամ դրանց իրականացումը չի կարող ապահովել։ Հարցին՝ ի՞նչ նվեր են ուզել Ձմեռ պապիկից, քույրերը միանգամից բացականչում են՝ «Տիկնի՛կ»։

Իսկ 8-ամյա Շահենը ծիծաղելով ասում է՝ երևի Ձմեռ պապիկն իր նամակի կեսն է կարդացել, քանի որ միայն մեկ ցանկություն է կատարել։ 7-ամյա եղբայրը՝ Մավրիկն էլ միանգամից հավելում է՝ ինքն էր հեծանիվ ուզել, բայց Ձմեռ պապիկը Շահենին է բերել։

Մինչ երեխաներն իրար հերթ չտալով պատմում են, թե ինչ նվերներ են ակնկալում Ձմեռ պապից, ընտանիքի մայրը՝ 41-ամյա Սուսան Հակոբջանյանը, արցունքն աչքերին ասում է՝ տրամադրություն չունեն անգամ փոքրիկ տոնածառ դնելու։

Հակոբջանյանների 8 հոգանոց ընտանիքը մի քանի պատերազմների միջով է անցել․ 41-ամյա Սասուն Հակոբջանյանը մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Դրանք իրենց հետքն են թողել Սասունի վրա․ այսօր նա 3-րդ կարգի հաշմանդամություն ունի։

Բուժման համար Հակոբջանյանները հասել են Երևան․ 4 ամիս ՀՀ-ում մնալուց հետո ընտանիքը վերադարձել է, այս անգամ՝ արդեն Ստեփանակերտ։ Մի քանի ամսից սկսվել է շրջափակման ծանր շրջանը։ Այդ ժամանակ ընտանիքի համար հույսի մի շող է բացվել․ Արցախի իշխանությունները 6 անչափահաս ունեցող բազմազավակ ընտանիքին բնակարան են հատկացրել։ Սակայն ուրախությունը երկար չի տևում․ բացվում է սեպտեմբերի 19-ի ճակատագրական առավոտը։

10 օր անց ընտանիքը բռնում է գաղթի ճամփան, երկու օր անց՝ հասնում ՀՀ։ Շուրջ երկու ամիս ընտանիքը տնից տուն է տեղափոխվում և վերջնականապես հաստատվում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի կիսակառույց տներից մեկում, պետության տրամադրած վերջին գումարներով փորձում նորոգել տունը։ Սասունի խոսքով՝ արդեն երկու ամիս է՝ տուն գումար չի մտնում։

Չորս ամիս է՝ Սասունը չի ստացել նաև հաշմանդամության թոշակն ու երեխաների նպաստը։ Այս պահին ընտանիքը գրեթե ամեն ինչի կարիք ունի․ իրենց հետ կարողացել են բերել միայն երեխաների մի քանի հագուստ։

Այս ամբողջ դժվարությունների մեջ Հակոբջանյան ամուսինների համար անասելի ցավոտ է հունվարի 1-ից Արցախի հանրապետության փաստացի լուծարման հրամանագիրը։ Նախկին զինվորականը ցավով է արձանագրում՝ նման վերջաբանի չէր սպասում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան