Իսրայելը կուժեղացնի հարձակումը ՀԱՄԱՍ-ի դեմ. Նեթանյահուն երկար պատերազմի մասին է հայտարարել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Առաջիկա օրերին իսրայելական բանակը կուժեղացնի հարձակումը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժման դիրքերի դեմ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով «Լիքուդ» կուսակցության անդամների առջև, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նրանք բոլորը (իսրայելցի զինվորականները) ինձանից մի բան խնդրեցին՝ շարունակել պայքարել մինչև վերջ: Մենք կանգ չենք առնելու, մենք կշարունակենք մեր հարձակումը և կուժեղացնենք այն առաջիկա օրերին: Այս պատերազմը երկար է լինելու, այն չի մոտենում ավարտին», – ասել է Իսրայելի վարչապետը:

Նույն օրը ավելի ուշ, ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում, Նեթանյահուն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակումն անհնար է առանց ահաբեկչական խմբավորման վրա ռազմական ճնշման ուժեղացման։

Դրա համար նրան սուլել են դահլիճում ներկա իսրայելցի պատանդների հարազատները, որոնք վանկարկել են «Հիմա՛, հիմա՛»՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց հարազատներին ամեն գնով ազատ արձակելու համար։