ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 2-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ևլիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասիհարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագին։

Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հյաաստանի և Ֆրանսիայի միջևգյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է սերտ համագործակցություն և հույս  հայտնել, որ հետագայում երկկողմհարաբերություններն ավելի կընդլայնվեն: «Ֆրանսիայի փորձը մեզ համար խիստ օրինակելի, այդ թվում` կոոպերացիայիբնագավառում: Կարծում եմ, այս առումով մենք դեռ շատ բան ունենք սովորելու», – ընդգծել է Արթուր Խաչատրյանը:

Այնուհետև նախարարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիսառաջնահերթությունները, պետության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախայինուղղություններն ու ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, Արթուր Խաչատրյանը կարևորել է պետական աջակցությանծրագրերում փոքր գյուղացիական տնտեսությունների ներգրավումը, բարձրարժեք գյուղմթերքի արտադրությանկազմակերպումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալների ավելացումն ու միավորումը և այդնպատակով խրախուսման մեխանիզմների ստեղծումը։

Ոլորտի զարգացման այլ կարևոր բաղադրիչների թվում նախարարը մատնանշել է նաև ինտենսիվ այգիների հիմնումը, կարկտապաշտպան նորագույն համակարգերի ներդրումը, օրգանական գյուղատնտեսության խթանումը, խորհրդատվական ծառայությունների բարելավումը, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիներիհամարակալումը, անասնաբուժական ծառայությունների բարելավումը:

Հանդիպման ընթացքում կողմերն առանձին անդրադարձ են կատարել Զարգացման ֆրանսիական գործակալությանաջակցությամբ առաջիկայում Հայաստանում մեկնարկելիք «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատիև Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրին, որի շրջանակում Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրոգումարն ուղղվելու է հիմնականում մի շարք համայնքների հողերի խոշորացմանը, կաթիլային ոռոգման համակարգերիներդրմանը, խորհրդատվական ծառայությունների մատուցմանը:

Անդրադառնալով ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքներին` ԶՖԳ Հարավային Կովկասի հարցերովգրասենյակի տնօրեն Գաել Ասայագը հույս է հայտնել, որ այն կունանա բարեհաջող ընթացք: Նախարար ԱրթուրԽաչատրյանը տեղեկացրել է, որ դրական արդյունքների դեպքում ծրագրի շրջանակները կընդլայնվեն` ընդգրկելով նաևայլ մարզեր:  

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ագրարային բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանըզուգահեռ գյուղատնտեսական կրթության եւ խորհրդատվական անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտընշել է, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն ունի միջազգային շուկաներում ներկայանալու մեծ ներուժ: Պատվիրակության անդամները հայտնել են ֆրանսիական կողմի պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերելհայկական կողմին և քննարկել նոր առաջարկներ համագործակցության ընդլայնման և ոլորտում նոր ծրագրերիիրականացման նպատակով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին