ՌԴ-ից Թուրքիա զբոսաշրջային հոսքը 2023 թվականի արդյունքներով կկազմի մինչև 6,5 միլիոն մարդ

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը դեպի Թուրքիա մինչև 2023 թվականի վերջը կկազմի առնվազն 6,3-6,5 միլիոն մարդ։ Նման կանխատեսում է հրապարակել Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան, գրում է Ինտերֆաքսը։

«Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում երկիր է այցելել 6,1 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ, ինչը 23 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի նույն ժամանակահատվածի տվյալները։ Սա թույլ է տալիս կանխատեսել, որ 2023 թվականի վերջի արդյունքներով՝ Ռուսաստանից երկիր այցելած կլինի առնվազն 6,3-6,35 մլն զբոսաշրջիկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2023 թվականի ցուցանիշը չի հասնի մինչ կորոնավիրուսի համավարակի 7 միլիոն զբոսաշրջիկի ցուցանիշին։ 11 ամսվա արդյունքներով՝ զբոսաշրջային հոսքը 11%-ով ցածր է 2019 թվականի ռեկորդային արդյունքից։

Նշվում է, որ ռուսաստանցիների՝ Թուրքիա 6,3 միլիոն այցելություններից մոտ 3,5 միլիոնը բաժին է ընկնում Անթալիային, ավելի քան 2 միլիոնը՝ Ստամբուլին, ավելի քան 450 հազար ուղևորություն էլ՝ Էգեյան ծովի շրջանի նահանգներ։

«2023 թվականին ռուսաստանցիների այցելությունների թվի պատմական ռեկորդը, անշուշտ, կսահմանի Ստամբուլը, որտեղ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները տարեվերջին գրեթե երեք անգամ ավելի շատ կլինեն, քան 2019 թվականին։ Զբոսաշրջիկների հոսքը դեպի Անթալիա 37 տոկոսով ցածր է լինելու 2019-ի ցուցանիշից»,- նշում է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիան։

Հավելենք, որ Ռուսաստանն առաջատարն է այն երկրների շարքում, որտեղից ամենաշատ զբոսաշրջիկներն են ժամանել Թուրքիա 2023 թվականի 11 ամիսների տվյալներով։ Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 5,96 մլն զբոսաշրջիկով, երրորդում՝ Մեծ Բրիտանիան՝ 3,7 միլիոնով։

Էմմա Չոբանյան