Մոսկվայի դատարանը հեռակա կալանավորել է Ուկրաինայի հետախուզական ծառայության ղեկավարին

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանը ահաբեկչության մեղադրանքով հեռակա կալանավորել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Կիրիլ Բուդանովին։ Այս մասին հայտնել է Մոսկովյան դատարանների միավորումը տելեգրամյան իր ալիքում, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Բուդանովը մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (ահաբեկչական գործողություն) հատկանիշներով նախատեսված թվով 104 հանցագործության կատարման մեջ»,-ասել են դատարանում։ Այս հոդվածով առավելագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն է։

Ուկրաինայի հետախուզական ծառայության ղեկավարի հեռակա կալանավորումը երկու ամիս ժամկետով է և հաշվարկվելու է Ռուսաստանում նրա արտահանձնման կամ ձերբակալման պահից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին կեսերին ՌԴ-ն Բուդանովի նկատմամբ հետախուզում էր հայտարարել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ հեռակա մեղադրանք է առաջադրել ուկրաինացի չորս զինվորականների, այդ թվում՝ Կիրիլ Բուդանովի դեմ «ահաբեկչական գործողություններ կատարելու համար»։ Քննչական կոմիտեն նրանց համարում է ռուսական օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասնակից։ Նախկինում էլ Բուդանովի դեմ մեղադրանք էր առաջադրվել Ռուսաստանում ահաբեկչական համայնք ստեղծելու հետ կապված, մի խումբ անձանց կողմից ահաբեկչություն իրականացնելու և զենք ու պայթուցիկ նյութեր պահելու համար։