Պաշտպանենք ՀՀ ինքնիշխանությունը ՀՀԿ- ՀՅԴ հակահեղափոխական ոտնձգություններից

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քոչարյանին կալանքից փրկելու անվան տակ ՀՀԿ-դաշնակցական անսուրբ կոալիցիան այս ու այն կողմից երկչոտ ու պատեհապաշտ անհատների ուղեկցությամբ գլուխ են բարձրացրել իրենց հակազգային թալանչական սեւ գործը շարունակելու համար:

Սակայն պատասխանատվության եւ արդարության վերականգման ժամը հասել է, հեղափոխական ընթացքը հնարավոր չի կանգնեցնել, եւ ոչ մի այսպես կոչված անձեռնմխելի անձ չի կարող խուսափել արդարադատությունից:

Հակառակ Քոչարյանի տասը տարիների տեռորին, սարսափի, թունավորված ու անազատ մթնոլորտին, նա այսօր, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, հնարավորություն ունի ոչ միայն իր իրավապաշտպանների միջոցով ողջ մամուլի անկաշկանդ ներկայությամբ պաշտպանվելու եւ իր խոսքն ասելու, այլ եւ օգտվում է հարցը իրավական հարթակից քաղաքական հնարովի ու շինծու հարթակ փոխադրելու բոլոր թույլատրելի եւ ոչ թույլատրելի հնարավորություններից:

Եվրոպայի Հայերի Համագումարը պաշտպանելով յուրաքանչյուր անհատի ու ամբաստանյալի քաղաքացիական լիարժեք պաշտպանությունը եւ իրավունքները, միեւնույն ժամանակ խստիվ դատապարտում է երիտասարդ ու անկաշառ ներկա իշխանությունների նկատմամբ ՀՀԿ-դաշնակցական օտարամոլների գրոհը եւ շանտաժը:

ՀՀԿ-ականները եւ նրանց հովանավոր արտաքին ուժերը ըստ էության ներքուստ երախտապարտ պիտի լինեն, որ հեղափոխության առաջնորդները նրանց մինչ այսօր փրկել են ժողովրդական ցասումից ու վրեժխնդրություններից…

Զգոնության կոչ ենք անում ՀՀԿ-ական եւ նրանց սատարող բոլոր այն ուժերին, ովքեր չարաշահելով իրենց այսօրվա նվեր ստացած խորհրդարանական աթոռները, օտար ուժերին եւ միջազգային ատյաններին դիմելու սպառնալիքներով, պատրաստ են արդարադատությունից խուսափելու համար դիմել ամեն մի ստոր քայլի:

Սփյուռքը, ի խնդիր ինքնիշխան պետականության, իր ճնշող մեծամասնությամբ զորակցել ու զորակցում է նոր փոփոխությունների այս հեղափոխական շարժմանը եւ չի հանդուրժելու ազգային դավաճանության ոչ մի նոր քայլ:

ՀՀԿ-ին մնում է այս վերջին պահին պատվով նահանջ եւ ինքնալուծարում, իսկ հարյուրամյա հեղափոխական կուսակցության վերնախավին նեղ գրպանային շահերի փոխարեն՝ նվազագույնը ինքնամաքրվում:

Եվրոպայի Հայերի Համագումար