«S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
Բոլորը

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղում ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասված է.

«Հարգարժան պարոն վարչապետ,

«S.O.S Սևան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է «S.O.S Սևան» քարոզարշավը հանուն Սևանա լճի փրկության և ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի:

Հիմնավորում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնել: Սկզբում շրջանառության մեջ դրվեց Սևանա լճից բացի 170 միլիոն խմ-ն հավելյալ 85 միլիոն խմ ջրառ իրականացնելու նախագիծը, ապա ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական կարծիքները, կոմիտեն կիսով չափ նվազեցրեց հավելյալ ջրառի չափը` սահմանելով 40 միլիոն խմ:

Մենք` «S.O.S Սևան» նախաձեռնության անդամներս, կտրականապես դեմ ենք Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելուն, քանի որ.

  1. Ներկայումս Սևանա լճում տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ լճում սկսվել է ինտենսիվ ճահճացման գործընթաց: Լճում կուտակվում են օրգանական նյութեր, իսկ լճի մակարդակի իջեցումը չի նպաստում Սևանի ինքնամաքրմանը, իսկ բարձր ջերմաստիճանը ակտիվացնում է նոր, ոչ ցանկալի կենսաբանական գործընթացներ, ինչն արդեն հանգեցրել է լճի ծաղկմանը:
  2. Սևանում կապտականաչ ջրիմուռների ծաղկումից հետո այդ ջրիմուռները նստում են լճի հատակին` առաջացնելով թթվածնի դեֆիցիտ: Սա կարող է խիստ ծանր ազդեցություն գործել Սևանա լճի ձկնաշխարհի վրա:
  3. Սևանա լճից հավելյալ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, քանի որ ջրի կորուստը Սևան-Հրազդան ջրատարում կազմում է 70-80 տոկոս, և ջուրը չի հասնում հողագործներին:
  4. 2018թ-ին հունիսի վերջից Սևանա լճի մակարդակը սկսեց իջնել և հետագա իջեցումը կհանգեցնի ջրի որակի փոփոխմանը: Նման իրավիճակում Սևանա լճում քաղցրահամ ջրի փոխարեն մենք կունենանք ճահիճ, որի ջուրն ընդհանրապես անպիտան կլինի ոռոգման համար օգտագործելու:
  5. Ջրային կոմիտեն նշում է, որ հավելյալ 40 միլիոն խմ ջրառից ստացված 38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի շահույթը կուղղվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն: Նշենք, որ չի հրապարակվել, թե ինչ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղվեց 2017 թվականին Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառից ստացված 1 միլիարդ 650 միլիոն դրամը և ով հաստատեց այդ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը:
  6. Սևանա լճից հավելյալ 40 միլիոն խմ-ի ջրառի վերաբերյալ բացասական կարծիք է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությունը: «…Սևանա լճի հետ կապված ցանկացած գործողության իրականացման հիմքում պետք է ընկած լինի օրենսդրությամբ սահմանված երեք գլխավոր սկզբունքի պահպանությունը, դրանք են.
  7. ռեսուրսի սահմանափակ լինելը,
  8. ազգային անվտանգության և ռազմավարական նշանակությունը,
  9. էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը:… ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է Սևան-Հրազդան ոռոգման համակարգի ջրի պահանջներն ապահովել ոչ թե Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելով, այլ Հրազդան գետի ջրավազանի ջրային ռեսուրսների և Սևանա լճից սահմանված 170 միլիոն մ3ջրբացթողումների տնտեսվար օգտագործման միջոցով:… Մարդածին զանազան ներգործությունների արդյունքում Սևանա լճի էկոհամակարգը հայտնվել է խիստ անկայուն վիճակում, լճի ջրահավաք ավազանում ցանկացած նոր սխալ քայլ կարող է կործանարար լինել այս կարևորագույն բնական օբյեկտի և նրա ռեսուրսների պահպանության համար: Հայաստանը՝ որպես էկոհամակարգային մոտեցումը որդեգրած երկիր, պետք է Սևանա լճին վերաբերվի որպես բնական էկոհամակարգի, այլ ոչ թե որպես ջրամբարի»,- մասնավորապես նշված ՀՀ բնապահպանության նախարարության կարծիքում, որը, ըստ ՀՀ օրենսդրության, լիազորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական եզրակացության տրամադրման համար:

    Առաջարկություններ.

    «S.O.S Սևան» նախաձեռնությունը վերոնշյալի հիման վրա առաջարկում է.

    <մերժել Ջրային կոմիտեի մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
    հանձնարարել Ջրային կոմիտեին գտնել միջոցներ` կրճատելու Սևան-Հրազդան ջրատարում ջրային կորուստների ծավալները
    Սևան-Հրազդան ջրատարից ապօրինի օգտագործվող ջուրն ուղղել Արարատյան դաշտի ոռոգմանը, գտնել լրացուցիչ ջրային ռեսուրսներ ոռոգման դեֆիցիտի լրացման համար և կարճաժամկետ ժամանակահատվածում ներկայացնել այդ սխեման

  10. օրինական դաշտ բերել Արարատյան դաշտում գործող այն ձկնաբուծարաններին, որոնք ապօրինի ձևով ձեռք են բերել ստորգետնյա ջրերի գերշահագործման ՋԹ-ներ
    օրենքի շրջանակ վերադարձնել Արարատյան դաշտում իրականացվող ջրառի ծավալները` ստորգետնյա ջրերի հաշվեկշիռը վերականգնելու համար
    կանգնեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, որի իրականացման արդյունքում չի լցվում Ազատի ջրամբարը
    վերանայել Ջրօգտագործման ընկերությունների վարած քաղաքականությունը` հաշվի առնելով հողօգտագործողների շահերը և հասարակայնության կարծիքը:

    «S.O.S Սևան» նախաձեռնություն`
    Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

    Կարինե Դանիելյան` «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ

    Ամալյա Համբարձումյան` «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
    Հասմիկ Ասլանյան` «Շողեր» ՀԿ

    Սիլվա Ադամյան` Էկոլոգիական հասարակական դաշինք

    Սաթիկ Բադեյան՝  «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
    Ելենա Մանվելյան` «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

    Անահիտ Գևորգյան` «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

    Նազելի Վարդանյան`«Հայաստանի անտառներ» ՀԿ

    Լիանա Ասոյան` «Բլեջան» ՀԿ

    Էդվարդ Արզումանյան` անկախ էներգետիկ փորձագետ

    Ռոզա Ջուլհակյան` փորձագետ

    Մարտին Բադեյան՝ փորձագետ»:

    02.08.2018թ.