Իսրայելի պաշտպանության բանակը պայթեցրել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների թունելները Գազայում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
Բոլորը

Իսրայելացի զինվորականները Գազա քաղաքում պայթեցրել են թունելները, որոնք օգտագործում էին ՀԱՄԱՍ-ի  առաջնորդները: Այս մասին հայտնել  է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը։ Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը ոչնչացրել են չորեքշաբթի օրը գրավված թունելների գաղտնի ստորգետնյա ցանցը։ Ըստ իսրայելացի զինվորականների՝ թունելների ցանցում տեղակայված էին ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններ, գրասենյակներ։

ՀԱՄԱՍ-ի առաջնորդներ Իսմայիլ Հանիեն, Յահյա Սինվարը և Մուհամեդ Դեյֆն օգտագործել են այս ցանցը՝ վերահսկելու կազմակերպության գործունեությունն ու տեղաշարժը Գազա քաղաքի կենտրոնով, ինչի պատճառով տարածքը կոչվում է Հրամանատարի հրապարակ:

The Jerusalem Post-ը մեջբերում է գնդապետ Բենի Ահարոնի խոսքերը, որ թունելներն օգտագործվել են խաղաղ բնակիչներից վերցված սարքավորումները պահելու համար, ինչը թույլ է տալիս ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին երկար ժամանակ թաքնվել այնտեղ:

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր ռազմական գործողություններում նոր դադարի պատրաստակամության մասին՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից պահվող մնացած պատանդներին ազատ արձակելու դիմաց, սակայն ՀԱՄԱՍ-ը մերժել էր Իսրայելի այս առաջարկը։

Մանրամասները՝ տեսանյութում