Ռուսաստանն այլևս չի հասնի իր նպատակներին Ուկրաինայում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ռուսաստանը, չնայած իր ռազմական ջանքերին, այլևս չի հասնի Ուկրաինայի դեմ պատերազմում իր նախանշած նպատակներին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ներխուժման նպատակն էր՝ թույլ չտալ Ուկրաինային շարժվել դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն, սակայն գրեթե երկու տարվա պատերազմից հետո Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, քան երբևէ»,- ասել է Ստոլտենբերգը dpa գործակալության հետ զրույցում։
«Նախագահ Պուտինը ընդմիշտ կորցրեց Ուկրաինան. սա Ռուսաստանի համար մեծ ռազմավարական պարտություն է»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը՝ վստահություն հայտնելով, որ մի օր Ուկրաինան կհասնի իր նպատակին և կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հիշեցրել է այն հսկա գինը, որը Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայի դեմ պատերազմի համար. ըստ Ստոլտենբերգի՝ Մոսկվան արդեն կորցրել է հարյուրավոր ինքնաթիռներ, հազարավոր տանկեր և ունի 300 հազար սպանված ու վիրավոր զինվոր, պատերազմի պատճառով ավելացել է գնաճը և նվազել է կենսամակարդակը, Ռուսաստանն այժմ քաղաքականապես ավելի մեկուսացված է, քան նախկինում։
Գլխավոր քարտուղարը, միաժամանակ, զգուշացրել է՝ չակնկալել պատերազմի արագ ավարտ։ Նրա կարծիքով՝ նշաններ չկան, որ Պուտինը կփոխի իր բռնած ուղին մարտի 17-ին սպասվող նախագահական ընտրություններում վերընտրվելուց հետո։
«ՆԱՏՕ-ի և նրա անդամների համար դա նշանակում է՝ պետք է շարունակել ուժեղ աջակցություն ցուցաբերել Կիևին»,-ասել է Ստոլտենբերգը: