«Լավագույն հիշողություններն եմ տանելու ինձ հետ»․ հայ հանդիսատեսը Լոլա Աստանովային ընդունեց մեծ ջերմութամբ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

Վիրտուոզ դաշնակահարուհի Լոլա Աստանովան Երևանում է: «Արամ Խաչատրյանի» անվան համերգասրահում դեկտեմբերի 20-ին նա հանդես եկավ մենահամերգով լարային նվագախմբի նվագակցությամբ։

Աստանովան ծնունդով Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից է։ Նրան աշխարհում մեծ ճանաչում են բերել ականավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների ինքնատիպ կատարումներն ու վառ բեմական կերպարը։ Դաշնակահարուհին երևանյան համերգին կատարեց Հենդելի, Շոպենի, Բեթհովենի և այլ դասականների գործեր, 1990-ականներին հայտնի փոփ մեղեդիներ, ինչպես նաև՝ սեփական ստեղծագործություններից մեկը, որը գրվել է վավերագրական ֆիլմի համար և դեռևս անանուն է։

Համերգի վերջում Լոլա Աստանովան Factor.am-ի հետ կիսվեց իր տպավորություններով։

– Ինչ տպավորություններ ունեք Հայաստանում Ձեր առաջին համերգից, ինչպե՞ս Ձեզ դիմավորեց հայ հանդիսատեսը։

– Կարծում եմ՝ հրաշալի մարդիկ էին՝ շատ ջերմ, շատ հյուրընկալ, երաժշտասեր։ Լավագույն հիողություններն են, որ տանելու եմ ինձ հետ։

– Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին մինչև այստեղ գալը։

– Ես գիտեի, որ այս երկիրը հարուստ պատմություն ունի, իմ սիրելի կոմպոզիտորիներից մեկը՝ Արամ Խաչատրյանն է Հայաստանից, մեծ հաջողություն և հպարտություն է այստեղ՝ նրա անունը կրող դահլիճում լինելը, և ես իրականում մնում եմ այն սենյակում, որտեղ նա ապրել է։ Կարծում եմ՝ Հայաստանը հարուստ է իր պատմությամբ և իր մարդկանցով, շատ ուրախ եմ այստեղ գտնվել։

– Ի՞նչ եք Ձեզ հետ տանելու Հայաստանից։

– Նոր ընկերներ, նոր հիշողություններ․ այստեղ շատ ժամանակ չեմ անցկացրել, բայց այստեղ անցկացրածս օրերը հրաշալի էին։

– Ինչպե՞ս կգնահատեք հայ հանդիսատեսին մեկ բառով։

– Ջերմ։