Ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց իր կառավարման 100 օրն ամփոփել ոչ թե փակ սենյակում, այլ հանրահավաքի ժամանակ․ քաղտեխնոլոգը պատճառներն է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդունված մեթոդոլոգիա է, երբ իշխանության եկած ուժն իր գործունեությունն ամփոփում է 100 օր անց, բայց հաշվի առնելով, որ այս Կառավարությունը ժամանակավոր է և տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, շատ փորձագետներ, չսպասելով սահմանված 100 օրվան նախապես հչեցրին գնահատականներ և տեսակետներ։ 

Այս մաին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ 

«Ինչ  վերաբերում է հարցին, թե ինչու է վարչապետը իր գործունեության 100 օրն ամփոփելու համար ընտրել հանրահավաքը, ապա պետք է նշեմ, որ հանրահավաքներն, ըստ էության, իռացիոնալ, զգացմունքային դաշտ են ապահովում, որտեղ ավելի շատ զգացմունքներ են ցույց տալիս, քան պարզ տրամաբանություն։ Հանրահավաքի տեղը հարմար չէ հասկանալու, վերլուծելու համար, երբ ներկայացնում են 100-օրյա գործունեություն, որը ենթադրում է հարցեր տալու հնարավորություն։ Աշխարհում ընդունված տարբերակ է՝ 100 օրվա գործուեությունը ներկայացնել փակ տարածքներում, երբ նաև այդ տարբերակով լրագրողներին են հաշվետվություն տալիս։ Սա ընդունված է, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրահավաքի տարբերակն է ընտրվել այն պատճառով, որ նա ուզում է ցույց տալ, որ հեղափոխությունը շարունակում է»,- ասաց քաղտեխնոլոգը։   

Վերջինիս փոխանցմամբ՝  տրամաբանական կլիներ, եթե վարչապետն իր գործունեության 100 օրվա ժամկետն ամփոփեր փակ սենյակում, մի քանի լրատվամիջոցների ներկայությամբ, ինչը նաև կհեռարձակվեր։ 

Խոսելով գործող Կառավարության թերությունների մասին՝ Արմեն Բադալյանը նշեց, որ ներկայիս Կառավարությունն իր գործունեության ընթացքում այդպես էլ չկարողացավ ապահովել հեռանկարային զարգացման կոնցեպցիա և, որ, ամենավատն է, նման քննարկումներ անգամ չի էլ նախատեսում։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։