Հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից առանց կողմնակի միջամտության․ Ռայիսի

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է կովկասյան տարածաշրջանի հետ կապի ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած տեսակի գործողություն՝ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը և դա  գնահատում է որպես արդյունավետ քայլ Կովկասում խաղաղության ամրապնդման և հարևանների շահերի ապահովման ուղղությամբ»։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, որը իրանական կողմի փոխանցմամբ կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Ռայիսին Կովկասը բնութագրել է որպես խաղաղության կարիք ունեցող կարևոր տարածաշրջան՝ նշելով, որ Իրանի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ հստակ է՝ պետք է այնպես անել, որ կովկասյան տարածաշրջանը մրցակցության դաշտ չդառնա արտատարածաշրջանային երկրների համար, հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից առանց կողմնակի միջամտության։
Իրանի նախագահը Թեհրանում տեղի ունեցած 3+3 ձևաչափով հանդիպման հաջող անցկացումը որակել է որպես տարածաշրջանային հարաբերությունների և համագործակցության ամրապնդման և միմյանց հետ տարածաշրջանի երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված կառուցողական քայլ՝ հավելելով, որ փոխադարձ օգուտների և տարածաշրջանի երկրների շահերի ապահովումն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունն է։
Իրանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են նաև երկու երկրների միջև տնտեսական  համագործակցությունը և տարածաշրջանի վերջին զարգացումները։ Ռայիսին նաև Փաշինյանին շնորհավորել է Սուրբ ծննդյան ու ամանորի կապակցությամբ։