Մասնագետներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում գտնվող «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցների հետ միասին այցելել են «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան, որոնց ուղեկցել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնագիտական արշավախմբի հնագետները. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում։

Այցելության նպատակն էր տեղում մշտադիտարկել պատմական մայրաքաղաք Արտաշատի՝ վերջին տարիներին ընթացող պեղման աշխատանքների արդյունքները, ծանոթանալ հայտնաբերված կառույցների վիճակին, տեղում քննարկել դրանց ամրակայման և պահպանության հարցերը՝ հետագայում հուշարձանի հասանելության ապահովման, արգելոց-թանգարանի ընդլայնման և ենթակառուցվածների զարգացման նպատակով։

Կազմակերպվել է այց նաև «Դվին» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ ենթահուշարձաններից մեկում (վաղ միջնադարյան բնակելի տան մնացորդներ) վերականգնման աշխատանքները մշտադիտարկելու և տեղում բարձրացված հարցերը քննարկելու նպատակով։