Զախարովան ԵՄ-ին մեղադրել է «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու մեջ»

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եվրոպացի պաշտոնյաներին «աճպարարներ» է անվանել այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել, ապա հանվել են երրորդ երկրների ցանկից, որոնք միացել են «Մագնիտսկու եվրոպական ակտին»։

«Մենք տեսանք, որ ԵՄ անդամները որոշակիորեն ճշգրտել են հայտարարության տեքստը մի շարք երրորդ երկրների միանալու վերաբերյալ, որոնք աջակցում են ԵՄ պատժամիջոցներին։ Սկզբնական տարբերակում Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվեցին, հետո հրաշքով անհետացան։ Իհարկե, այս հարցը պետք է ուղղել բրյուսելյան «աճպարարներին»։ Սա ինչ-որ կախարդանք է՝ փաստաթղթերի տարբեր տարբերակների հետ ձեռնածություն անելը»,- հայտարարել է Զախարովան։

Նա նաև մեղադրել է ԵՄ-ին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու մեջ։

«ԵՄ-ի նպատակն ու խնդիրները կապված չեն հարաբերությունների կարգավորման, ճգնաժամի հանգուցալուծման հետ, դա ընդամենը ցանկություն է՝ մեկ այլ հակառուսական բարձունք գրավելու, հակառուսական դիրքերում ամրանալու, ամեն դրականը կանխելու, որը մշակվել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։ Փորձելով ստիպել իր հարևաններին հետևել պատժամիջոցների հակառուսական կուրսին՝ ԵՄ-ն անում է այն ամենը, ինչ կարող է, ներառյալ՝ ուղղակի կեղծիքները: Սա պատահականություն կամ սխալ չէ»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան