Պետերբուրգում ՌԴ քաղաքացիություն ստանալիս 11 տղամարդու զինկոմի ծանուցագրեր են հանձնել

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում ՌԴ քաղաքացիություն ստանալու հանդիսավոր ընդունելության ժամանակ, որը տեղի է ունեցել ՆԳՆ Կալինինսկի շրջանի շենքում, զինվորական կոմիսարիատում հաշվառման ծանուցագրեր են բաժանվել, գրում է Meduza-ն։

Արարողության ժամանակ ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքացիություն ստացող «հարևան երկրներից եկածները » հավատարմության երդում են տվել Ռուսաստանին, ի թիվս այլնի, խոստանալով նաև «պաշտպանել Ռուսաստանի Դաշնության ազատությունն ու անկախությունը»:

«Այդ նոտայի վրա էլ արարողությանը ներկա զինկոմիսարիատների ներկայացուցիչները, ՌԴ Սանկտ Պետերբուրգի կայազորի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարության մասնակցությամբ, հանձնել են զինվորական հաշվառման ներկայանալու ծանուցագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, ՌԴ 11 նոր քաղաքացի է ծանուցագիր ստացել։

Հավելենք, որ վերջին ամիսներին ԶԼՄ-ները պարբերաբար հայտնում են ոստիկանության կողմից անցկացված ռեյդերի մասին, որոնց ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացածներին զինկոմի ծանուցագրեր են բաժանվում։ Ստուգումները հիմնականում անցկացվում են շուկաներում, պահեստներում, նաև ռեստորաններում ու մզկիթներում։

Էմմա Չոբանյան