ԱՄՆ-ը և Ռուսաստանը բանավեճի մեջ են մտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Փհենյանի նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման վերաբերյալ քննարկման ժամանակ բանավեճի մեջ են մտել Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի և նրանց դաշնակիցների հետ, գրում է VOA-ն։

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Կիմ Սոնգը հայտարարել է, որ անցնող տարին դարձել է Կորեական թերակղզու ռազմական անվտանգության տեսանկյունից «ամենավտանգավոր տարին»։ Նա մատնանշել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների ավելացումը և ԱՄՆ-ի կողմից այդ տարածքում միջուկային սուզանավերի տեղակայումը:

Միացյալ Նահանգները և նրա 9 դաշնակիցներ հիշեցրել են, որ Հյուսիսային Կորեան այս տարի արձակել է հինգ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, 25 բալիստիկ հրթիռ և երեք արբանյակ՝ օգտագործելով բալիստիկ հրթիռների տեխնոլոգիա:

Նրանք նշել են, որ դա խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերը և սպառնում է «իր հարևանների և միջազգային հանրության խաղաղությանը և կայունությանը»։

Խորհրդի նիստից առաջ ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը այլ երկրների դիվանագետների ներկայությամբ կարդացել է տասը երկրների համատեղ հայտարարությունը՝ դատապարտելով դեկտեմբերի 17-ին Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային հրթիռների արձակումը և նախորդ արձակումները:

ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպան Աննա Եվստիգնեևան Փհենյանին դատապարտելու փորձերն անվանել է միակողմանի մոտեցում և մեղադրել ԱՄՆ-ին տարածաշրջանում իր լայնածավալ ռազմական մեքենան տեղակայելու համար։

ԱՄՆ փոխդեսպան Վուդը հակադարձել է, որ ԱՄՆ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, և որ հենց Հյուսիսային Կորեան է, այլ ոչ թե Հարավային Կորեան, ԱՄՆ-ն կամ Ճապոնիան, որը խախտում է ՄԱԿ-ի պատժամիջոցները։
Դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ը բազմիցս փորձել է առանց նախապայմանների երկխոսություն հաստատել Փհենյանի հետ, սակայն վերջինը հրաժարվել է։

«Մենք չենք կարող աչք փակել ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի շարունակական ստեղծման, ինչպես նաև նրա չարամիտ կիբեր գործունեության և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, այդ թվում՝ առևանգումների վրա»,- ասել է Վուդը: