Թուրքիայի իշխանությունները փետրվարյան երկրաշարժերի հասցրած վնասը գնահատում են 110 միլիարդ դոլար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի կրած վնասը կազմել է 110 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է երկրի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օզհասեքին։ Նրա խոսքով՝ սեյսմիկ ռիսկի գոտում է մնում երկրի տարածքի 66%-ը և քաղաքացիների 71%-ը, գրում է kommersant-ը։

Թուրք պաշտոնյան այս թեման բարձրացրել է խորհրդարանում նախարարության 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ։ Նա հայտնել է, որ վարչությունը պատրաստել է ճանապարհային քարտեզ՝ նախապատրաստվելով Ստամբուլի հնարավոր երկրաշարժին։

«Այն նախատեսում է հինգ տարվա ընթացքում 1,5 միլիոն շենքերի վերանորոգում»,- պարզաբանել է նախարարը:

Նա հավելել է, որ արդեն ընտրվել են տարածքներ, որտեղ նախնական փուլում մտադիր են կառուցել շուրջ 300 հազար տուն։ Թե երբ պետք է ավարտվեն այս աշխատանքները, նախարարը չի նշել։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,6 և 7,7 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել։ Ցնցումները զգացվել են նաև Սիրիայում։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 17 հազար մարդ։ Փետրվարի 20-ին երկու երկրների սահմանին կրկին երկրաշարժեր են տեղի ունեցել։

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ընդհանուր վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը: Միաժամանակ,  Թուրքիայի տուրօպերատորների միությունն առաջարկել է հյուրանոցների համար սեյսմակայունության հավաստագրեր ներդնել: