ԱՄՆ Կոնգրեսը մինչև հունվար չի վերադառնա Ուկրաինային օգնության խնդրին

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսն Ուկրաինային օգնության խնդրին կվերադառնա միայն 2024 թվականի հունվարին։ Այս մասին ասված է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի և ԱՄՆ օրենսդիր մարմնի Վերին պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի համատեղ հայտարարությունում:

Բանակցողները «հուսադրող առաջընթաց են գրանցել», բայց «բարդ հարցերը մնում են», նշել են քաղաքական գործիչները:

«Բանակցողները քրտնաջան աշխատելու են դեկտեմբերյան և հունվարյան ընդմիջումների ժամանակ, և մեր նպատակն է՝ վերադառնալուն պես ինչ-որ բան անել»,- լրագրողներին ասել է Շումերը։

Բացի այդ, օրենսդիրների արձակուրդից հետո կշարունակվեն բանակցություններն ԱՄՆ-ի սահմանի անվտանգության ապահովման շուրջ: Հարավային Դակոտայից հանրապետական սենատոր Ջոն Թյունը կշտամբել է դեմոկրատներին դանդաղկոտության համար:

Հոկտեմբերի վերջին Վաշինգտոնն արդեն 43,8 միլիարդ դոլար էր հատկացրել Կիևին ռազմական աջակցության համար՝ այն պահից ի վեր, երբ ռուսական զորքերը ներխուժել են հարևան երկիր, հաշվարկել է Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտը:

Նախկինում Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը ստացված միջոցների 97 տոկոսն օգտագործել է Ուկրաինային օգնելու համար։ Միևնույն ժամանակ, Պենտագոնը նախազգուշացրել է, որ Կիևին ռազմական օգնության միջոցները կսպառվեն մինչև դեկտեմբերի 30-ը, եթե օրենսդիրները չկարողանան համաձայնության գալ:

Հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին է ուղարկել Ուկրաինայի, Իսրայելի և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործողությունների համար 106 միլիարդ դոլարի արտակարգ ֆինանսավորման խնդրանք: Օրենսդիրները դեռ համաձայնության չեն եկել այդ միջոցների հատկացման հարցում: Դեկտեմբերի կեսերին Սպիտակ տան ղեկավարը հավանություն է տվել Կիևին 200 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթի հատկացմանը։