ՌԴ-ում Bosch-ի գործարանները վաճառվելու են թուրքական ներդրումային հիմնադրամին

Լուրեր

07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
Բոլորը

Գերմանական Bosch-ը ՌԴ-ում կենցաղային տեխնիկայի արտադրության իր գործարանների վաճառքի շուրջ բանակցություններ է վարում Թուրքիայի ներդրումային հիմնադրամի հետ։ Այս մասին հայտնում է Կոմերսանտը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ Bosch-ն ազատել է կենցաղային տեխնիկայի վաճառքի մնացած մենեջերներին և բանակցություններ է վարում բիզնեսը թուրքական Can Holding ներդրումային հիմնադրամին վաճառելու վերաբերյալ: Չինական Hisense-ը դուրս է եկել բանակցություններից, քանի որ թուրքական ընկերությունն ավելի շատ գումար է առաջարկել։

Նոր սեփականատերը Ռուսաստանում Bosch-ի ձեռնարկություններում սկսելու է ոչ միայն սարքավորումների արտադրություն իր սեփական ապրանքանիշերով, այլև պայմանագրային արտադրություն երրորդ կողմի ապրանքանիշերի համար: Ըստ աղբյուրների՝ վերջնական գնորդն ընտրվել է չինացի խաղացողների նկատմամբ եվրոպացի արտադրողների զգուշավոր վերաբերմունքի և թուրքականների հետ տեխնոլոգիական մերձավորության պատճառով։

Bosch ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Ստրելնայում իր գործարանների վաճառքի վերջնական փուլում է, լրատվամիջոցին ասել է Jacky’s կենցաղային տեխնիկա արտադրող ընկերության հիմնադիր Հուսեյն Իմանովը։

Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրն էլ պարզաբանել է, որ Can Holding-ը նախատեսում է սառնարանների, լվացքի մեքենաների և ներկառուցված սարքերի արտադրություն սկսել Ռուսաստանի Դաշնությունում՝ իր բրենդներով (Awox, Seikon, Telefox, Energia և այլն): Ըստ Կոմերսանտի զրուցակցի՝ գործարքի պայմանները հետգնում չեն ենթադրում։

Կենցաղային տեխնիկայի շուկայում Կոմերսանտի աղբյուրներից մեկն էլ ասել է, որ Bosch-ը «պատրաստ էր բաժանվել գործարանից 20 միլիոն դոլարով, բայց հիմնադրամը նույնիսկ ավելին է առաջարկել»։

«Թե Can Holding-ն ինչպես է նախատեսում օգտագործել Bosch գործարանները, անհասկանալի է՝ հաշվի առնելով, որ այնտեղ սարքավորումները մաշված են և նախատեսված չեն այլ վաճառողի սարքավորումների համար»,- ասել է զրուցակիցը՝ նշելով, որ գործարքը կարող է լինել «գույքի ֆիկտիվ վաճառք»։

Էմմա Չոբանյան